Համակարգչային սենյակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցներից

Համակարգչային սենյակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցներից

PanARMENIAN.Net - Նոր ուսումնական տարվա մեկնարկին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցներն անակնկալ են մատուցել Արագածոտնի մարզի Ավան համայնքի միջնակարգ դպրոցին: Նրանց անձնական ներդրման շնորհիվ՝ դպրոցում ստեղծվել է համակարգչային սենյակ:

«Աղբյուր Սերոբի» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հովսեփ Դավթյանը ներկայավրել է մարզային օլիմպիադաներում իրենց արձանագրած ձեռքբերումները և իր ղեկավարած կրթօջախից ԲՈՒՀ դիմողների և ընդունվողների վիճակագրությունը: Նա համոզված է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Տեխնիկական վարչության աշխատակիցների նախաձեռնությունը կտա ցանկալի արդյունք: Մեկ համակարգչի մոտ 3 աշակերտ համամասնության փոխարեն՝ կսկսի գործել դրանցից օգտվելու նոր սկզբունքը: 10 համակարգչով համալված դասասենյակն առավել արդյունվետ կդարձնի ուումնական գործընթացը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով գիտելիքների ձեռքբերման համար:

«Յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է ընտրում այն արժեհամակարգն ու սկզբունքները, որոնցով կարևոր է համարում առաջնորդվել: Կան աշխատանքային ընդհանուր նորմեր, որոնց հետևելը գրված ու չգրված պարտավորություն է. կարգապահությունը, նվիրումը, հոգատարությունը, հարգանքը և այլն: Օրինակելի աշխատակիցը, այսպես, թե այնպես՝ առաջնորդվում է այդ տրամաբանությամբ, և դա հաճելի է: Ամենամեծ հաղթանակն այն է, երբ ընդօրինակվում է պատասխանատու մոտեցումը, որտեղ չկա պարտադրանք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած արժեհամակարգը կենսակերպ է դարձել ընտանիքի անդամների համար: Կամավորության սկզբունքով իրականացվող այսօրինակ ծրագրերը չափազանց կարևոր են: Դրանք նաև անտարբերությունը մերժող ուղերձ են», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի արժեհամակարգն արդեն 10 տարի կենսակերպ է դարձել նաև կազմակերպության աշխատակիցների համար: Երկրին և հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը պարբերաբար դրսևորվում է կոնկրետ աշխատանքով, որոնց իրականացման որոշումը կայացնում և միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---