21 հոկտեմբերի 2006 - 14:44 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հանդիպելու է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ
Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուիցչը, հոկտեմբերի 23-ին` Վ. Օսկանյանի եւ Է. Մամեդյարովի հանդիպման նախօրեին, Ֆիլիպ Դուստ-Բլազին կհանդիպի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ: Հայաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին: Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, հայ եւ ադրբեջանցի նախարաների հետ հանդիպման նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի հավելյալ առաջարկների քննարկումն է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: