ԱՄՆ պետդեպի կոչը ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ «վերջ դնել բռնություններին, թուլացնել լարվածությունը»

ԱՄՆ պետդեպի կոչը ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ «վերջ դնել բռնություններին, թուլացնել լարվածությունը»

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը «վստահելի զեկույցներ» է ստացել, որոնց համաձայն, հայկական և ադրբեջանական զինված ուժերն «ականանետներ և այլ մեծ տրամաչափի զենք են օգտագործել միջազգային սահմանի ամբողջ երկայնքով, որի արդյունքում քաղաքացիական զոհեր են գրանցվել և գյուղեր են վնասվել»: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի՝ սեպտեմբերի 10-ին տարածած հայտարարության մեջ:

«Խորապես մտահոգված ենք իրավիճակի սրումով և դատապարտում ենք ցանկացած ռազմական գործողություն, որը թիրախավորում է խաղաղ բնակիչներին: Կոչ ենք անում անհապաղ վերջ դնել նման բռնություններին, հասնել լարվածության թուլացման, հնարավորինս խուսափել քաղաքացիական զոհերից:

Նաև հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որ նրանք պարտավորված են հասնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, գործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասվում է հայտարարությունում:

Վերջին շրջանում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված էր:Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ էր պահում Տավուշի մարզը:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից այնտեղ պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Հայկ Դևոյանը: Զոհեր էր տվել նաև ԼՂՀ ՊԲ-ն՝ամսի 4-ին հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել էին պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---