23 հոկտեմբերի 2006 - 15:31 AMT
Վ. Յակունինը վատ է վերաբերվում Հայաստանին շրջանցող երկաթգծի կառուցմանը
«Ռուսասկան երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը «վատ է» վերաբերվում Հայաստանին շրջանցող երկաթգծի կառուցմանը, հայտնում է «Էխո Մոսկվին»: Հիմնավորելով իր վերաբերմունքը` Վ. Յակունինը հայտարարել է. «Առաջին հերթին, դա խախտում է Խորհրդային Միությունից մնացած երկաթգծային ցանցի միասնությունը: Երկրորդ հերթին, մեկ ամբողջությամբ կոնկրետ երկաթուղային աշխատակազմի նկատմամբ դա ազազնիվ է, քանի որ նա դուրս է մնում այդ հեռահաղորդակցությունից: Իսկ իմ ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գիտելիքների տեսանկյունից, ես ցանկանում եմ ասել, որ դա մեզ բարեկամ երկրի վրա ճնշում գործադրելու լրիվ կոնկրետ երկրների փորձ է»: