Ցեղասպանությանը նվիրված Աքինի «Սպի»-ն կցուցադրվի ԱՄՆ-ում12 սեպտեմբերի 2015 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմը սեպտեմբերի 18-ից ցուցադրվելու է Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Նյու Յորքում ֆիլմը ցուցադրվելու է Lincoln Plaza և Landmark Sunshine կինոթատրոններում, Լոս Անջելեսում՝ Sundance Sunset Cinema, Laemmle Playhouse 7 և Laemmle Royal Theatre կինոթատրոններում, գրում է Asbarez.com-ը: «Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարն է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը: Կինոժապավենի պրեմիերան կայացել է Վենետիկի 71-րդ միջազագային կինոփառատոնում:Ֆիլմը ցուցադրվել է նաև Թուրքիայում: Ֆաթիհ Աքինը գերմանաբնակ թուրք ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան: Ծնվել է 1973 թ. օգոստոսի 25-ին Համբուրգում: Նրա ծնողներն արտագաղթել են Թուրքիայից: Առաջին ֆիլմը նա ներկայացրել է 1998 թ.՝ «Արագ և անցավ», որի համար արժանացել է Լոկարնոյի փառատոնի «Բրոնզե ընձառյուծ» պարգևին և « Pierrot» մրցանակին Մյունխենում, որպես լավագույն երիտասարդ ռեժիսոր: Աքինի չորրորդ ֆիլմը լիամետրաժ «Գլխով պատին» ֆիլմն է, որն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսեկ արջ» մրցանակին: 2005-ին Աքինը եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ, 2007-ին մասնակցել է փառատոնին «Դրախտի ծայրին» ֆիլմով և ստացել է մրցանակ լավագույն սցենարի համար: 2009-ի սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնում նա ներկայացրեց «Հոգեբանական խոհանոց» ֆիլմը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |