Չեխական ավիաուղիները դեկտեմբերին կվերսկսեն Երևան-Պրահա չվերթները

Չեխական ավիաուղիները դեկտեմբերին կվերսկսեն Երևան-Պրահա չվերթները

PanARMENIAN.Net - Չեխական ավիաուղիները նախատեսում են վերսկսել Երևան-Պրահա չվերթները 2015-ի դեկտեմբերի 13-ից: Ներկայումս երթուղին շահագործվելու է բացառապես սեզոնային եղանակով` որոշակի կարճ ժամանակահատվածում ապահովելով Սուրբ ծննդյան և Նոր տարվա ավանդական տոնակատարությունների ժամանակ փոխադրումները:

Երևան-Պրահա միակողմանի ավիատոմսի արժեքը կլինի սկսած 88,960 դրամից, իսկ երկկողմանի տոմսերի արժեքը` սկսած 162,460 դրամ, ներառյալ` հարկերը և վճարները, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Նախատեսվում է իրականացնել շաբաթական երկու չվերթ Երևան-Պրահա և հետադարձ ուղղությամբ: Մեկնումը Երևանից կլինի երկուշաբթի և հինգշաբթի օրերին ժամը` առավոտյան 5:20, վերադարձը Պրահայից` չորեքշաբթի և կիրակի օրերին ժամը` 21:55, որը Զվարթնոց միջազգային օդանավակայն կհասնի առավոտյան ժամը 4:30, հաջորդ օրը: Չեխական ավիաուղիները կոնկրետ օրերի համար` 2015-ի դեկտեմբերի 26-ին, 2016-ի հունվարի 2-ին և 16-ին կավելացնի շաբաթական երրորդ հաճախականությունը շաբաթ օրերին:

Երևան-Պրահա երթուղու չվացուցակը պլանավորված է այնպես, որ դա թույլ տա ուղևորներին մեկ շաբաթյա (երկուշաբթիից կիրակի) կեցություն Պրահայում կամ երկարատև հանգստյան օրեր (հինգշաբթիից կիրակի): Մեկնման ժամերը թե Երևանից, թե Պրահայից ճամփորդողներին թույլ են տալիս վայելել մի ամբողջ օր Պրահայում և մեկնելիս, և վերադառնալիս: Երևան-Պրահա չվերթները իրականացվելու են Էյրբաս A319 ինքնաթիռով, որը ունի և էկոնոմ, և բիզնես կարգի նստատեղեր:

Առավոտյան, տրանսպորտի հոսքի ժամին, Պրահա ժամանելու շնորհիվ, Երևանից եկող ուղևորները կկարողանան Պրահայի միջոցով շարունակել իրենց ճանապարհը դեպի Չեխական ավիաուղիների մի շարք վերջնական նպատակակետեր, օրինակ` Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Մադրիդ, Ամստերդամ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ և այլն:

«Ներկայումս Չեխական ավիաուղիների Երևանյան չվերթները իրականացվելու ենդեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 16-ը: Փորձելով վերականգնել դեպի Երևան չվերթները մենք պետք է շատ ուշադիր լինենք կիրառելով փուլ առ փուլ մոտեցում, քանի որ Հայաստանի շուկան չափազանց զգայուն է գնի նկատմամբ, իսկ փոխադրումների պահանջարկը սեզոնով պայմանավորված շատ անհավասարակշիռ է» - նշել է Չեխական ավիաուղիների կոմերցիոն, միավորման և մարկետինգի գծով տնօրեն Ժան Տոթը՝ հավելելով, որ ընկերությունը նաև ուսումնասիրել է ամռանը չվերթների իրականացման տարբեր մոդելներ, սակայն դեռ որևէ մոդել չի ընտրվել:

«Ամռանը չվերթների իրականացումը պետք է շատ լրջորեն ուսումնասիրվի և դրական որոշում կարող է կայացվել, եթե այն տնտեսապես արդարացված է երթուղու սպասարկման ամբողջ ժամանակաշրջանի համար», - ասել է նա:

Առաջիկա օրերին, տոմսերը առկա կլինեն Չեխական ավիաուղիների և նրա բոլոր գործընկերների բաշխման կետերում, ինչպես նաև հասանելի են ընկերության կայքում` www.czechairlines.com, բոլոր բջջային և Չեխական ավիաուղիների ծրագրային հավելումների միջոցով, և ընկերության տեղեկատուի, գրասենյակների միջոցով, տուրիստական գործակալությունների ցանցում, տոմսարկղների և տոմսերի վաճառքի կետերում:

Չեխական ավիաուղիները` Չեխիայի Հանրապետության ազգային փոխադրողը, ապահովում է համակցումներ Պրահայից և Պրահայի միջոցով դեպի Եվրոպայի և Ասիայի կարևոր ուղղություններ: Աշխատելով իր գործընկերների հետ` փոխադրողը 2015 ամառային չվացուցակով առաջարկում է համակցումներ դեպի աշխարհի ավելի քան 120 ուղղություն 50 երկրում:

Չեխական ավիաուղիները SkyTeam Alliance-ի անդամ է 2001թ: Միավորման 20 անդամը ընդհանուր առմամբ փոխադրում են տարեկան 588 միլիոն ուղևոր` առաջարկելով ավելի քան 15,700 չվերթ դեպի 1,064 ուղղություն աշխարհի 178 երկրում ամեն օր:

Չեխական ավիաուղիները անցել է ISO 14001 (Բնապահպանական կառավարում) և IOSA (IATA-ի շահագործման անվտանգության աուդիտ) սերտիֆիկացում: Այդ սերտիֆիկատները ներկայացնում են օդային փոխադրումների ոլորտի ապահովության ամենաառաջատար ստանդարտները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---