Տրապիզոնի հետախուզության նախկին ղեկավար. Ստամբուլն ու Անկարան տեղեկացվել էին Դինքի դեմ մահափորձի մասին15 սեպտեմբերի 2015 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր ու խմբագիր Հրանտ Դինքի սպանության ժամանակաշրջանում՝ 2007-ին, Տրապիզոնի հետախուզության բաժնի ղեկավար աշխատած Էնգին Դինչը դեպքից 9 տարի անց առաջին անգամ որպես կասկածյալ ցուցմունք է տվել։ Դինչն իր ցուցմունքում նշել է, թե տեղյակ են եղել, որ Յասին Հայալը Դինքի դեմ գործողություն է նախապատրաստում, և տեղեկանալու հենց նույն օրն էլ տեղեկությունն ուղարկել են Ստամբուլի հետախուզությանը։ Նա նշել է, որ Ստամբուլում պատկան մարմիններին զգուշացրել է՝ ինչպես հեռախոսով, այնպես էլ գրավոր տարբերակով, «Ակօս»-ի կայքին հղումով գրում է Tert.am-ը: «Դինքի դեմ պատրաստվող մահափորձի մասին կարևոր տեղեկություններ ստացել ենք Թունջելից՝ 2006-ի փետրվարի 15-ին: Փետրվարի 17-ին այդ տեղեկությունը, զեկույցի տեսքով, ուղարկել ենք Անկարա և Ստամբուլ», - ասել է նա։ 2015-ի սկզբին Հրանտ Դինքի սպանության գործով ոստիկաններ էին ձերբակալվել: Հենց նրանք էլ ցուցմուքն էին տվել իրենց նախկին ղեկավար Էնգին Դինչի դեմ։ Հրանտ Դինքի սպանության մասին նախապես տեղյակ եղած և այն չկանխած թուրք պաշտոնյաների գործի շրջանակում ձերբակալված ոստիկան Մուհիթթին Զենիթը մեղադրել է իր հրամանատարներին՝ իրեն սպանության կազմակերպիչների հետ զրույցի դրդելու համար։ Հունիսին Ստամբուլի գլխավոր դատախազությունը ոստիկանության հետախուզական մարմինների հետ համատեղ զեկույց է պատրաստել, որտեղ նշվում է, թե Դինքի սպանության հետ կապ ունի «Զուգահեռ կառույցը»: «Զուգահեռ կառույց» կոչվածը Թուրքիայում նույնականացվում է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլի ստեղծած շարժման հետ: Զեկույցի մեջ առանցքային տեղ է զբաղեցնում Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, որը վերջերս Դինքի սպանության գործով ձերբակալվել էր: Զեկույցի մեջ մանրամասն ներկայացվում է սպանության նախապատրաստման ընթացքը: Ըստ այդմ` Դինքի սպանությունից 6 տարի առաջ Յըլմազերը հիմնել է «C-5» գաղտնի բյուրո, որը վարել է «զուգահեռ կառույցի» գործերը: Նշվում է, որ այդ խումբը Ergenekon-ի, Balyoz-ի և պետական հեղաշրջմանը միտված նմանատիպ այլ օպերացիաների համար հիմք է նախապատրաստել: «C-5»-ը ծրագրել էր Դինքի սպանությունունից հետո անցնել Ergenekon-ի գործողությունների պատրաստման հաջորդ փուլին, քանի որ բոլորը զբաղված կլինեն նրա սպանությամբ: Յըլմազերը մեղադրվում է « C-5» գաղտնի կառույցը ղեկավարելու մեջ: Նշվում է, որ «Ակոսի» խմբագրապետի սպանությունը հենց այդ կառույցում է ծրագրվել: 2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո: Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |