Աշխարհի 200 լավագույն համալսարանը. Առաջինը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է15 սեպտեմբերի 2015 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Quacquarelli Symonds ընկերությունը կազմել է 2015 թ. աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշը: Չորրորդ տարին անընդմեջ առաջին տեղում ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է: Երկրորդ հորիզոնականում լեգենդար Հարվարդի համալսարանն է, որը 2014-ին 4-րդն էր: Երրորդ տեղում Քեմբրիջի համալսարանն է, որը նահանջել է մեկ հորիզոնականով նախորդ տարվա համեմատ` 2014-ին այն 2-րդ հորիզոնականում էր: 4-րդ և 5-րդ հորիզոնականներում են Սթենֆորդի համալսարանն ու Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը: 2014-ին այդ համալսարանները համապատասխանաբար զբաղեցրել էին 7-րդ և 8-րդ հորիզոնականները: Օքսֆորդի համալսարանը կորցրել է 1 միավոր` 5-րդ հորիզոնականից նահանջելով վեցերորդ հորիզոնական: 7-րդ տեղում է Լոնդոնի Համալսարանական քոլեջը: Լոնդոնի Կայսերական քոլեջը, որը 2014-ին կիսում էր երկրորդ հորիզոնականը Քեմբրիջի հետ, 2015-ին միայն 8-րդ տեղում է: Շվեյցարական Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը 9-րդ հորիզոնականում է (2014-ի 12-ի փոխարեն): Բարելավել է դիրքը նաև Չիկագոյի համալսարանը, որը 2014-ի 11-րդ հորիզոնականից անցել է 10-րդ հորիզոնական: Ընդհանուր առմամբ առաջատարն ամերիկացիներն են` 200 լավագույններից 49-ը գտնվում է ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում է գտնվում լավագույն բարձրագույն հաստատություններից 30-ը: Վարկանիշի երրորդ հորիզոնականում Նիդերլանդներն են` այդ երկրի 12 բուհ է ընդգրկված վարկանիշում: QS կարծիքը հեղինակավոր է գիտական աշխարհում. կազմակերպությունը միանգամայն անաչառ կերպով է գնահատում այս կամ այն բուհի ներուժը: Հաշվի են առնվում հաստատության հեղինակությունն ակադեմիական միջավայրում, ուսանողների և դասախոսների հարաբերակցությունը, գործատուների վերաբերմունքը, հիշատակումներն ու օտարերկրացիների քանակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |