26 նոյեմբերի 2002 - 22:18 AMT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
ՄԱԿ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտը մտադիր է մինչեւ Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղում ծանոթանալ իրավիճակին եւ աջակցել ընտրությունների անցկացմանը: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ընտրական ծրագրերի գծով պատասխանատու Պատրիկ Մերլոն` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպմանը: Հայաստանում նախընտրական իրավիճակին ծանոթանալու նպատակով ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված են Պորտուգալիայի նախագահի քաղաքական խորհրդատու Ֆերնանդո Մարկես դա Կոստան, Բեռլինի ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ալեքսանդր Լոնգոլիուսը եւ ԱՄՆ Կոնգրեսի Մերձարեւելքի գծով արտաքին գործերի, պաշտպանության եւ առեւտրի բաժնի հետազոտական ծառայության մասնագետ Կառոլ Միգդալովիչը: