24 հոկտեմբերի 2006 - 19:06 AMT
Վրաստանը շուտով կսկսի էլէկտրաէներգիա ներկրել Իրանից Հայաստանի տարածքով
Վրաստանը շուտով կսկսի էլեկտրաէներգիա ներկրել Իրանից: Համապատասխան համաձայնություն արդեն հաստատվել է երկու երկրների էներգետիկայի նախարարնությունների միջեւ: Ինչպես հայտնել են Վրաստանի էներգետիկայի նախարարությունում, իրանական էներգիայի ներկրումը կատարվելու է Հայաստանի տարածքով` հետեւյալ կերպ. Վրաստանը ստանալու է էլէկտրաէներգիա Իրանից ձմռանը եւ վերադարձնելու է նույն ծավալով ամառային շրջանում, հայտնում է «Գռուզիա Online»-ը: