25 հոկտեմբերի 2006 - 14:09 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները կշարունակվեն նոյեմբերի 14-ին Բրյուսելում
Հոկտեմբերի 24-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Դրական մթնոլորտում անցած բանակցությունների ժամանակ շարունակվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպման ընթացքում համանախագահների կողմից առաջարկված նոր գաղափարների ու մտքերի քննարկումները: Դիրքորոշումների լրացուցիչ ճշգրտման համար ձեռք բերվեց պայմանավորվածություն ՀՀ ԱԳ նախարարների մակարդակով խորհրդատվությունների շարունակման վերաբերյալ: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բրյուսելում` նոյեմբերի 14-ին Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի շրջանակներում: