Galaxy S6 Edge-ը` 2015-ի լավագույն սմարթֆոն

Galaxy S6 Edge-ը` 2015-ի լավագույն սմարթֆոն

PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung ընկերության Galaxy S6 Edge-ը ճանաչվել է 2015-ի լավագույն սմարթֆոն ամենամյա հեղինակավոր T3 կայքի մրցանակաբաշխության շրջանակում: Սարքը կարողացել է առաջ անցնել այս անվանակարգում ինչպես Galaxy S6-ից, այնպես էլ մրցակից iPhone 6, Sony Xperia Z3 Compact, LG G4 և HTC One M9-ից:

Apple ընկերությունն արժանացել է միանգամից 4 մրցանակի` Apple Watch «խելացի ժամացույցը» ճանաչվել է տարվա գաջեթ և տարվա լավագույն կրվող տեխնոլոգիա, iPad Air 2 պլանշետը համարվել է լավագույնն իր անվանակարգում, իսկ բուն Apple-ն արժանացել է տարվա բրենդ կոչման:

«Տարվա խաղային պրոդուկտ» անվանակարգում նշվել է նաև Sony PlayStation 4 սարքը: Microsoft Hololens-ը հաղթող է ճանաչվել «Նորարարական դիզայն» անվանակարգում, իսկ ականավոր նվաճումների համար մրցանակին է արժանացել Oculus Rift-ի հեղինակ Փալմեր Լաքին:

Տարվա հեռուստացույց է ճանաչվել LG EC970V-ն` հագեցած 65-դյույմանոց կոր դիսփլեյով, իսկ զվարճանքների անվանակարգում մրցանակ է ստացել Amazon Prime Instant Video հոսքային ծառայությունը:

Ընթացիկ տարվա երկրորդ կեսին Samsung-ի մասնաբաժինը բջջային սարքերի համաշխարհային շուկայում զգալիորեն նվազեց այն բանից հետո, երբ ընկերությունը թողարկեց Galaxy S6-ը, որը բավականին մեծ քննադատության արժանացավ ինչպես սպառողների, այնպես էլ փորձագետների կողմից: Բացի այդ, Samsung-ին «նեղում են» մրցակիցները` ոչ միայն Apple-ը, այլ նաև ավելի էժան չինական գաջեթները, այդ թվում` Huawei-ը: Արդյունքում հարավկորեական ընկերությունն էժանացրեց S6-ը և հետաձգեց Note-ի անոնսը։

Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---