Դժգոհ գյուղացիները փակել էին ճանապարհները. Նախարարը խոստացել է՝ խաղողի ամբողջ բերքը կմթերվի

Դժգոհ գյուղացիները փակել էին ճանապարհները. Նախարարը խոստացել է՝ խաղողի ամբողջ բերքը կմթերվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի գյուղնախարար Սերգո Կարապետյանը պարզաբանի, թե ինչու գործարանները չեն սկսել խաղողի մթերումը։

Գյուղացիներին հանդիպել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու խոստացել, որ խաղողը չի փչանա, գործարանները երկու օրից կսկսեն մթերումը։

Գյուղացիները բացեցին ճանապարհը՝ համաձայնելով երկու օր սպասել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նմանատիպ խնդիր կա նաև Արարատի մարզում. նույն օրը մի շարք համայնքների բնակիչներ փակել էին Արարատ-Երևան ճանապարհը: Այն բացվել է միայն նախարարի այցից հետո: Կարապետյանը գյուղացիներին փոխանցել է, որ հորդորել է գործարանների տնօրինությանը` մթերել գյուղացու արտադրած ամբողջ խաղողը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտնել է, որ այս տարի խաղողի բերքը սովորականից առատ է, իսկ որոշ մթերող կազմակերպություններ դեռ չեն սկսել մթերումները, գյուղացիների մոտ առաջացել է խաղողի ավելցուկ և դժգոհություն:

«Նախարարը հանդիպել է գյուղացիների հետ, իրավիճակը բացատրվել է, ոչ մի կիլոգրամ խաղող չի մնա, ինչքան էլ որ լինի», - ասել է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ 18 ընկերություն խաղող են մթերում, սեպտեմբերի 20-ից էլ «Նոյը» կսկսի այդ գործընփացը, որպես ամենախոշոր մթերող:

Սեպտեմբերի 16-ին Կոնյակագործների միության ընդլայնված նիստի ժամանակ գյուղնախարարն անդրադարձել էր խաղողի մթերումների խնդրին: Նա նշել էր, որ արդեն մեկ շաբաթ է երկրի 3-4 մարզում ընթացքի մեջ են մթերման աշխատանքները, և բոլոր ընկերություններն էլ պատրաստակամ են մթերել արտադրված բերքը, սակայն, ըստ Կարապետյանի, ներկայումս առկա են որոշակի ֆինանսական խնդիրներ: Նա հավելել էր, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բոլոր մթերող կազմակերպությունները պետք է սկսեն մթերման աշխատանքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---