20% CashBack Կոնվերս բանկից՝ ՀՀ և ԼՂՀ բոլոր ռեստորաններում և սրճարաններում

20% CashBack Կոնվերս բանկից՝ ՀՀ և ԼՂՀ բոլոր ռեստորաններում և սրճարաններում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին և 20-ին Կոնվերս բանկի բոլոր քարտապանները 20% CashBack-ի հնարավորություն ունեն: Ակցիայի շրջանակում գումարը քարտից գանձվում է գործարքի կատարման պահին ամբողջությոամբ, իսկ հաջորդ ամիս 20%-ը վերադարձվում է քարտին:

Կոնվերս բանկի CashBack ծրագրերը մեկնարկել են 2015-ի մարտին՝ Քարֆուրում և Երևան Մոլում, ու մեծ հետաքրքրություն առաջացրել բանկի քարտապանների մոտ:

Ելնելով «Թույլ տուր քեզ ավելին» կարգախոսից՝ բանկը որոշել է անակնկալ մատուցել իր բոլոր քարտապաններին՝ 20% CashBack բոլոր ռեստորաններում և սրճարաններում:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 20-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Բանկի կայուն զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեության և կշռադատված ֆինանսական կառավարման քաղաքականությամբ: Բանկի դինամիկ զարգացումն ապահովվում է բարձրակարգ անձնակազմով, որի շնորհիվ Բանկն ի վիճակի է արագորեն արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին` հաճախորդներին առաջարկելով նորանոր հարմար ու հետաքրքիր բանկային ծառայություններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---