OnePlus ընկերությունը կներկայացնի երկու տեսախցիկով հերթական սմարթֆոնը

OnePlus ընկերությունը կներկայացնի երկու տեսախցիկով հերթական սմարթֆոնը

PanARMENIAN.Net - Չինական OnePlus ընկերությունը մտադիր է ևս մեկ սմարթֆոն թողարկել մինչև 2015-ի ավարտը: Ինչպես հայտնում են աղբյուրները, սարքը շատ խիստ կտարբերվի OnePlus 2 օրիգինալ առաջատարից, որը ներկայացվեց հուլիսի վերջին:

Ինչպես հայտնի է, OnePlus 2-ը նախատեսված է այն օգտատերերի համար, որոնք ցանկանում են ստանալ մատչելի, բայց հզոր սմարթֆոն հզոր պարամետրերով: Նորույթը, որը կներկայացվի մի քանի ամսից, կտարբերվի OnePlus 2-ից ոչ միայն առավել գրավիչ դիզայնով, բայց և որոշ եզակի գործառույթներով, որոնց թվում, օրինակ, կլինի երկու տեսախցիկ հետևի պանելին, որոնց տակ տեղադրված է կրկնակի LED-բռնկում, որը թույլ կտա բարձրացնել նկարահանման որակը թույլ լուսավորության դեպքում:

Ստորին մասում գտնվում է մատնահետքերի սկաները, որը կատարված է Nexus շարքի չազդագրված սմարթֆոնների ոճով: Սմարթֆոնի ստորին կողմում դինամկիների երկու ցանց կա, որոնց միջև գտնվում է microUSB պորտը: Ժամանակին OnePlus-ի ղեկավար Կառլ Փեյը արդեն զգուշացրել էր, որ հաջորդ սմարթֆոնը նախատեսված կլինի այլ թիրախային շերտի համար: Ըստ տեղեկությունների, դա կլինեն ֆոտոսիրահարները: Ինչ վերաբերում է մյուս որակներին, դրանք դեռ չեն հրապարակվում:

OnePlus 2-ի հիմքը Snapdragon 810 v2.1 ապարատային հարթակն է 1,8 ԳՀց հաճախականությամբ 8-միջուկանի պրոցեսորով և Adreno 430 գրաֆիկայով: Սմարթֆոնը կունենա 600 նիտ պայծառության 5,5-դյույմանոց սենսորային դիսփլեյ 1920х1080 պիկսել թողունակությամբ, ինչն, ըստ ընկերության ինժեներների, բավարար է բավականին մեծ թվով օգտատերերի համար: OnePlus 2-ն ունի 4 Գբայթ LPDDR3 օպերատիվ հիշողություն և 64 Գբայթ ներկառուցված հիշողություն, f/2.0 դիաֆրագմայով 13 Մպ տեսախցիկն օգտագործում է 1,3մկմ պիկսել, ինչը ապահովում է նկարահանման բարձր որակը թույլ լուսավորության դեպքում: Բացի այդ, գաջեթի տեսախցիկն ունի պատկերի օպտիկական կայունացուցիչ, լազերային ավտոֆոկուս և կրկնակի LED-լուսավորում: Բացի այդ OnePlus 2-ը գրեթե 1 մմ հաստ է նախորդից:

OnePlus 2-ը վաճառքը մեկնարկել է օգոստոսի 11-ից $389 (մոտ 185.000 դրամ ընթացիկ փոխարժեքով): OnePlus սմարթֆոնը չինական ընկերության առաջին սարքն է, որը ներկայացնում է այն որպես «սմարթֆոններին վերացնող»: Ներկայացվել է 2014-ի ապրիլի 23-ին, որպես ընկերության առաջին արտադրանք: Սմարթֆոնը մշակվել է որպես բավականին էժան սարք, որը արտադրության որակով համադրելի է այդ շրջանի մյուս առաջատարների հետ: Այն առաջին անգամ վաճառքի հանվեց 2014-ի ապրիլի 25-ին բացառապես հատուկ հրավերներով OnePlus կայքում:

Հրավերները կարելի էր ստանալ, մասնակցելով տարբեր մրցույթների: 2015-ի ապրիլի 20-ից ի վեր սարքերը վաճառվում են առանց հրավերների: Հարկ է նշել, որ չինական տարբերակն ի սկզբանե ազատ վաճառքի էր հանվել Չինաստանի տարածքում: Ընկերությունը կարողացավ 13 ամսում ավելի քան 1 մլն սմարթֆոն վաճառել: Լավագույն տեխնիկական որակների և ցածր գնի զուգակցումը թույլ տվեց ընկերությանը բազմաթիվ երկրպագուներ ձեռք բերել, որոնք անհամբեր սպասում էին հաջորդ թողարկմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---