Ադրբեջանում բերման են ենթարկվել մի շարք օտարերկրյա ԶԼՄ-ների աշխատակիցներ

Ադրբեջանում բերման են ենթարկվել մի շարք օտարերկրյա ԶԼՄ-ների աշխատակիցներ

PanARMENIAN.Net - Մի շարք օտարերկրյա ԶԼՄ-ների աշխատակիցներ ձերբակալվել են Ադրբեջանում հավատարմագրման կանոնների խախտման կասկածանքով, հայտարարել է հասարակական և քաղաքական հարցերի գծով Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը «ԱզերԹաջին» տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա չի հստակեցրել, թե երբ են ձերբակալվել լրագրողները, քանիսի մասին է խոսքը և արդյոք նրանք դեռևս կալանքի տակ են:

«Interaz, Euroaz հեռուստաալիքները, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Meydan TV ինտերնետ կայքը և արտասահմանյան այլ ԶԼՄ-ներ և դրանց աշխատակիցները, անտեսելով բազում զգուշացումները, մինչ օրս չեն պահպանում համապատասխան կանոնները և ապօրինի գործունեություն են ծավալել երկրում»,-մեկնաբանել է Հասանովը ձերբակալությունները:

Ըստ նրա, «ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է իրականացնեն իրենց գործունեությունը օրենքի սահմանում»:

Նախագահի օգնականը հավելել է, որ 2015-ի մարտի 18-ին հաստատվել են «Ադրբեջանում արտասահմանյան ԶԼՄ-ների հավատարմագրման կանոնները»: Արտասահմանյան ԶԼՄ-ների, Ադրբեջանում նրանց ներկայացուցիչների ու աշխատակիցների Էլեկտրոնային հավատարմագրման համար ստեղծվել է համապատասխան բաժին Ադրբեջանի ԱԳՆ կայքում:

Ադրբեջանի նախագահի օգնականը հայտնել է նաև, որ անկախ մասնագիտությունից և աշխատանքի ոլորտից, Ադրբեջանի օրենքները խախտած յուրաքանչյուրի դեմ միջոցներ կձեռնարկվեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի օդանավակայանից սեպտեմբերի 20-ի գիշերը բերման ենթարկված երեք լրագրողներն ազատ են արձակվել: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Meydan TV-ի աշխատակիցներ Սևինջ Վագըֆգըզըն, Այթեն Ֆարհադովան և Իզոլդա Աղաևան ազատ են արձակվել Ադրբեջանի ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունից, հայտնում է Tert.am-ը:

Չնայած նրանք բերման էին ենթարկվել գիշերը՝ լրագրողներին հարցաքննել են միայն կեսօրին։«Մեզ հարցաքննեց Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Մուրադ Գուլիևը։ Հարցաքննությունը հիմնականում եղել է Մինգեչաուրի դեպքերի, ինչպես նաև Meydan TV-ի գործունեության մասին: Մենք ասել ենք, որ արդեն նմանատիպ հարցաքննության մասնակցել ենք ծանր հանցագործությունների գործով գլխավոր դատախազության քննչական վարչության կողմից: Իսկ մեզ ասացին, որ որոշ պահեր իրենք են քննելու»,-պատմել է Վագըֆգըզըն՝ նշելով, որ բերման ենթարկվելու ընթացքում իրենցից վերցված անձնական իրերը, գումարն ու լրագրողական գործիքները հետ են վերադարձվել։

Լրագրողները բերման էին ենթարկվել Կիևից վերադառնալուց հետո՝ օդանավակայանից։Դրանից հետո ոստիկանությունը լրագրողներին տեղափոխել է ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ հարցաքննության։

Հենց նույն գերատեսչության կողմից 30-օրյա վարչական կալանքի էր դատապարտվել նույն հեռուստաընկերության մեկ այլ աշխատակից Շիրին Աբասովը: Ձերբակալվել էր նաև լրագրող Այթաջ Ահմեդովան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---