Թուրքիայում 2 մլն-ից ավելի սիրիացի փախստական կա. 56%-ն ուզում է վերադառնալ Սիրիա

Թուրքիայում 2 մլն-ից ավելի սիրիացի փախստական կա. 56%-ն ուզում է վերադառնալ Սիրիա

PanARMENIAN.Net - Թուրքիայի տարածքում այս պահին կա պաշտոնապես գրանցված 2մլն 225.147 սիրիացի փախստական: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խորհրդական Նուման Քուրթուլուշը:

Քութուլուշը Թուրքիայի կառավարության շենքում կազմակերպված ժողովի ժամանակ նշել է, որ անհրաժեշտ բոլոր քայլերն իրականացնում են փախստականներին ապաստան տրամադրեու հարցում, թուրքական Kamuajans-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Նա տեղեկացրել է, որ մինչև հիմա Թուրքիան սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար ծախսել է $7մլդ 158մլն, որից $418 միլիոնն ուղարկել են միջազգային կազմակերպությունները: Ըստ Քուրթուլուշի` 2մլն փախստական հաստատվել է Թուրքիայի Ստամբուլ, Իզմիր և Անկարա քաղաքներում:

Թուրքական ընդդիմադիր Hurriyet պարբերական կայքը՝ հիմնվելով Xsights գիտահետազոտական կենտրոնի կատարած վիճակագրական հետազոտության արդյունքների վրա, տեղեկացնում է, որ Թուրքիայում սիրիացի փախստականների համար ստեղծված ճամբարներից դուրս գտնվող փախստականների 75%-ը բնակարան գտնելու, իսկ 82%-ը՝ աշխատանք գտնելու խնդրի առաջ է կանգնած: Փախստականների 56%-ը ցանկություն ունի վերադառնալ Սիրիա, իսկ 16%-ը՝ տեղափոխվելու որևէ այլ երկիր:

Ըստ նույն աղբյուրի՝ սիրիացի փախստականների միայն 38% է Թուրքիայում իր ապրելակերպից, իսկ 21%-ը մտադիր է մշտապես բնակություն հաստատել Թուրքիայում:

Հետազոտությունն անցկացվել է 2015-ի հունիս–հուլիս ամիսներին՝ Ստամբուլի, Հաթայի և Գազիանթեփի 250 սիրիացի փախստականի հետ առերես հանդիպումների միջոցով:

Հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ ճամբարներից դուրս գտնվող դպրոցահասակ սիրիացի երեխաների 30%-ն ընդհանրապես դպրոց չի գնում, նրանց 52%-ը հաճախում է սիրիական դպրոցներ, 14%-ն և սիրիական, և թուրքական դպրոցներ, իսկ 4%-ը՝ միայն թուրքական դպրոցներ:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---