26 հոկտեմբերի 2006 - 15:06 AMT
Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը պայմանավորված է Ադրբեջանի քմահաճույքով
«Ռուսաստանի ռազմակայանը Հայաստանում ստեղծվել է Հայաստանի համար արտաքին սպառնալիքի առկայության պայմաներում, եւ ինչ-֊որ չափով այս հենակետը ծառայել է իբրեւ այդ սպառնալիքը զսպող ուժ»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ռազմաքաղաքական եւ անվտանգության հարցերով ուսումնասիրություններ կատարող «Ջեյնս» հետազոտական կենտրոնին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, դժբախտաբար, մինչ օրս այդ սպառնալիքը չի վերացել, քանի որ չի եղել շոշափելի բարելավում Թուրքիայի հետ մեր հարաբերություններում: «Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը, ինչը, ըստ էության, թշնամական գործողություն է ՀՀ դեմ: Թուրքիան նաեւ պաշտպանում է Ադրբեջանին` Ղարաբաղի հակամարտության հարցում, եւ մեր հարաբերությունների բարելավումը պայմանավորում է Ադրբեջանի քմահաճույքով»,-նշել է Սերժ Սարգսյանը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Թուրքիայի քաղաքականությունն երկար ժամանակ վնաս է հասցրել ՆԱՏՕ֊-ի հեղինակությանը Հայաստանում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: