Ֆրանսիան ևս կարող է փակել սահմանները, ԵԽ-ում կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի դեմ

Ֆրանսիան ևս կարող է փակել սահմանները, ԵԽ-ում կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի դեմ

PanARMENIAN.Net - Ֆրանսիան կարող է ժամանակավոր հսկողություն հաստատել սահմաններում ԵՄ ներսում, սակայն միայն Շենգենի համաձայնության շրջանակում, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը: «Շենգենը ենթադրում է, որ որոշ բացառիկ դեպքերում կարելի է որոշ ժամկետով վերականգնել սահմանները, բայց հարկավոր է լուծել համակարգի խափանման խորքային պատճառները»,-հայտարարել է նախարարը 5 եվրոպական պաբերականներին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պատասխանելով հարցին, թե կարող է Ֆրանսիան վերականգնել սահմանային հսկողությունը` Ֆաբիուսն ասել է. «Շենգենով նախատեսված կարգով: Դա արդեն արվել է Իտալիայի հետ սահմանին»:

Վերջին շրջանում սահմանները փակելու մասին հայտարարեցին Ավստիան, Գերմանիան, Սլովակիան: Հունգարիան և Բուլղարիան արգելապատնեշներ են կառուցում` կասեցնելու համար փախստականների անկառավարելի հոսքը:

Հունգարիայի խորհրդարանը զգալիորեն խստացրել է միգրացիոն օրենսդրությունը`որպես պատիժ ազատազրկումը սահմանելով երկրի սահմաններն ապօրինի հատելու համար: Միգրանտների չվերահսկվող հոսքը կասեցնելու նպատակով Հունգարիան արդեն փշալարերով փակել է Սերբիայի հետ սահմանը, նույնանման պատնեշ կառուցվում է Խորվաթիայի հետ սահմանին:

Եվրախորհրդարանի պատգամավոր և Բելգիայի ԱԳ նախկին նախարար Լուի Միշելը կոչ է արել Եվրահանձնաժողովին պատժամիջոցնել կիրառել Հունգարիայի դեմ` զրկելով նրան ձայնի իրավունքից ԵՄ խորհրդում, փախստականների հարցում երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի դիրքորոշման պատճառով:

Ըստ սահմանի պաշտպանության և միգրացիայի մասին նոր օրենքի, բանակը մասնակցելու է սահմանի հսկողությանը: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի խորհրդարանի նիստում հայտարարել է, որ միգրացիոն ալիքը Մերձավոր Արևելքից Եվրոպա չի դադարում, այնտեղից կարելի է ակնկալել «ևս մեկ միլիոն փախստական»: «Ժողովրդների զանգվածային տարաբնակեցում է տեղի ունենում: Հարյուր հազարավորներն արդեն այստեղ են, միլիոնները դեռ կգան: Եվ սրա վերջը չի երևում: Դեռ միլիոնավոր փախստականներ մտադիր են ճամփա ընկնել»,-ասել է նա:

Եվրոպացի պատգամավորը կոչ է արել նաև ԵՄ առաջատար քաղաքական ուժին` ԵԺԿ-ին, զատվել Օրբանից, որի գլխավորած կուսակցությունը ևս եվրոպացի աջակենտրոն կուսակցությունների ընտանիքի անդամ է:

Լեհաստանի քաղաքացիների մեծ մասը դեմ է երկրում Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից ժամանած փախստականների տեղավորմանը: Այդ են վկայում հասարակական կարծիքի վերջին հարցումները, որոնք անցկացրել է Millward Brown կենտրոնը TVN և TVN24 հեռուստաալիքների համար:

Ըստ հարցման տվյալների, 56%-ը դեմ է, որ Լեհաստանն ընդունի փախստականներին, հակառակ կարծիքի է 38%-ը: Սեպտեմբերի սկզբին անցկացված նմանատիպ հարցման համեմատ բացասական վերաբերմունքի կողմնակիցների թիվն աճել է 13%-ով:

Լեհաստանը դեռևս համաձայնվել է ընդունել միայն 2 հազար փախստականի, այն դեպքում, երբ Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ Վարշավան կտեղավորի մոտ 12 հազար փախստականի: Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը պատրաստակամություն է հայտնել ընդունելու փախստականներին, սակայն թվեր չի հրապարակել: Լեհաստանը մի շարք նախապայմաններ ունի այս հարցում` տարանջատել ներգաղթյալներին և փախստականներին, ամրապնդել ԵՄ արտաքին սահմաններն ու ստուգել եկողներին հատուկ ծառայությունների կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել