Արտահանումը Հայաստանից մի փոքր աճել է` արտաքին ապրանքաշրջանառության գրեթե 20% անկման ֆոնին22 սեպտեմբերի 2015 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Արտաքին ապրանքաշրջանռությունը Հայաստանում 2015-ի 8 ամսում կազմել է $3.041 մլրդ` կրճատվելով 19,5%-ով 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, արտահանումն 8 ամսում աճել է 0,5%-ով` մինչև $ 967 մլն, ներմուծումը նվազել է 24.3%-ով` մինչև $2.074 մլրդ: Տնտեսական ակտիվության ինդեքսն աճել է 3.9%-ով, արդյունաբերական արտադրության ծավալը` 4.4%-ով, գյուղատնտեսաության ոլորտում աճը կազմել է 13.5%, շինարարության ոլորտում` 0,2%, ծառայությունների ոլորտում` 2,2%, էլեկտրաէներգիայի արտադրությունում` 3.5%: Առևտրային շրջանառության ծավալը նվազել է 5.4%-ով: 2015-ի բյուջեում նախատեսված է ՀՆԱ 4,1% աճ: Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵՏՄ երկրների հետ 2015-ի հունվար-ապրիլին կազմել է մոտ $676, որի առյուծի բաժինը ($653մլն) Ռուսաստանի հետ է իրականացվել: 7 ամսում ՀՀ և ՌԴ միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 15% տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանից ՌԴ արտահանումը 2015-ի հունվար-հուլիսին նվազել է 35% և կազմել է մոտ $107.2 մլն 2014-ի նույն շրջանի $164.5 մլն դիմաց, իսկ ներմուծումը կազմել է $368.3 մլն` անկումը 14%: ԱՊՀ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը կազմել է $582,8 մլն` անկումը 22,5%: ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հունիսին կազմել է $582,2 մլն` անկումը 24,5%: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |