Նալբանդյանը մեկնում է Նյու Յորք, որտեղ կհանդիպի Մամեդյարովի և ԵԱՀԿ ՄԽ հետ

Նալբանդյանը մեկնում է Նյու Յորք, որտեղ կհանդիպի Մամեդյարովի և ԵԱՀԿ ՄԽ հետ

PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք։

Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ համանախագահները անհամբեր սպասում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳՎ նստաշրջանում՝ երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման նպատակով: Ըստ նրա, ընթացիկ տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվել է առաջընթացի հասնել բանակցություններում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման որոշ տարրերի շուրջ և նվազեցնել լարվածությունը ադրբեջանական և հայկական զինված ուժերի շփման գծում: «Հուսով ենք, որ նախագահները կհամաձայնվեն հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները կքննարկեն այդ ծրագրերը երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ ՄԱԿ ԳՎ նստաշրջանի շրջանակում: Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը», -ասել է դիվանագետը:

Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Սեպտեմբերի 2-ին կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել: Նույն օրըհակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:

Անդրադառնալով ՌԴ և ԱՄՆ միջև հարաբերությունների սրացման ազդեցությանը ղարաբաղյան կարգավորման վրա՝ համանախագահը նշել է, որ երկու երկրները կիսում են ղարաբաղյան կարգավորման ընդհանուր նպատակները՝ խաղաղ հանգուցալուծում բանակցությունների միջոցով:

«Անկախ տարաձայնություններից, որոնք առկա են ԱՄՆ և Ռուսաստանի համագործակցության այլ ոլորտներում, մենք սերտորեն համագործակցում ենք ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում առաջընթաց ապահովելու համար մեր աշխատանքում՝ նպատակ ունենալով հասնել երկարաժամկետ կարգավորման, որը կվերափոխեր Հարավային Կովկասը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---