Apple. Չկա ոչ մի ապացույց, որ App Store-ի օգտատերերի անձնական տվյալները գողացել են

Apple. Չկա ոչ մի ապացույց, որ App Store-ի օգտատերերի անձնական տվյալները գողացել են

PanARMENIAN.Net - Apple ընկերությանը հաջողվել է մաքրել App Store ինտերնետ խանութը վնասակար ծրագրերից, որոնք հայտնվել էին մի քանի օր առաջ: Չնայած հարյուրավոր վարակված հավելվածների մասին հաղորդագրություններին` Apple-ի մասնագետները հայտնաբերեցին ընդամենը 25 նման ծրագիր: Ինչպես նշել է ընկերության մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Ֆիլ Շիլլերը, ամբողջական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:

App Store առցանց խանութում ներկայացված ծրագրերի մի մասում հայտնաբերվեց վնասակար ծածկագիր: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտարարեցին iOS-ի և OS X-ի համար սոֆթի մշակմամբ զբաղվող չինացի մասնագետները: Ավելի ուշ տեղեկատվությունը հաստատեցին Alibaba ինտերնետ-hսկայում, իսկ Palo Alto Networks ընկերության մասնագետները մանրամասն ուսումնասիրեցին լրտեսական ծրագրային ապահովումը: Apple-ը օպերատիվ կերպով արձագանքեց սպառնալիքին և միջոցներ ձեռնարկեց բարելավելու համար խնդրի սկզբնապատճառը:

iOS-ի և OS X-ի համար սոֆթի վարակումը կատարվել է կողմնակի աղբյուրներից վերցված Xcode վերափոխված տարբերակների օգտագործման ժամանակ: Չինաստանի տարածքում ամերիկյան սերվերներից ծրագրի ներբեռնման արագությունն այնքան էլ բավարար չէ, ինչն էլ բարենպաստ պայմաններ է ստեղծել XcodeGhost-ի տարածման համար: Ըստ Շիլլերի, ԱՄՆ-ում 3,6 Գբայթ ծավալի տեղադրման ֆայլ ներբեռնելու համար պահանջվում է մինչև 25 րոպե, սակայն Չինաստանի բնակիչները ստիպված էին 3 անգամ երկար սպասել: Շուտով չինացի մշակողները Xcode-ի արագ ներբեռնման պաշտոնական աղբյուր կստանան:

Շիլլերը նշել է, որ այս պահին չկա ոչ մի ապացույց, որ App Store օգտատերերի անձնական տվյալները գողացել են: Այլ կերպ ասած, XcodeGhost-ից վնասակար ծածկագիրը լուրջ վտանգ չի ներկայացնում:

Apple-ի iOS 9-ը նոր օպերացիոն համակարգի ներբեռնումը օգտատերերից շատերի համար սարքերի աշխատանքի մեծ խափանումների է հանգեցրել առաջին իսկ 24 ժամում: Ինչպես հայտնում է Reuters-ը, սխալներից մեկը, հավանաբար, կապված է iOS 9-ի ներբեռնման հետ Apple-ի սմարթֆոնների և պլանշետների հին մոդելներում:

iPhone և iPad նախորդ տարբերակների օգտատերերը բողոքում են, որ տեխնիկան չի աշխատում համակարգը թարմացնելու պահանջից հետո: Ավելի վաղ Apple-ի ներկայացուցիչները պնդում էին, որ հաշվի են առել օգտատերերի հին սարքերի համատեղելիությունը թարմացումների հետ և որ iOS 9-ի դեպքում նման խնդիրներ չեն առաջանա:

Օգտատերերի մեկ այլ խումբ բողոքում է, որ սարքը խափանվում է ծրագրային ապահովման տեղադրումից մի քանի րոպե անց: Ըստ մասնագետների, դա կարող է կապված լինել ընկերության սերվերի մեծ ծանրաբեռնվածության հետ, քանի որ մեծ քանակության օգտատերեր միաժամանակ են թարմացնում համակարգը:

Ոմանք էլ, որոնց հաջողվել է թարմացնել ծրագրային ապահովումը, բողոքում են որոշ հավելվածների խափանումներից: Ըստ Mixpanel ընկերության, չնայած ծրագրում առաջացած սխալներին, Apple-ի տեխնիկայի օգտատերերի ավելի քան 16 տոկոսն առաջին 24 ժամում թարմացրել է համակարգը` ներբեռնելով iOS 9-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---