Սեպտեմբերի 27-ին Լուսնի արտասովոր ամբողջական խավարում կդիտվի (վիդեո)

Սեպտեմբերի 27-ին Լուսնի արտասովոր ամբողջական խավարում կդիտվի

PanARMENIAN.Net - Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բնակիչները հնարավորություն կունենան սեպտեմբերի 27-ին տեսնել Լուսինը Երկիր մոլորակից ուղեծրի ամենամոտ կետում: Հազվադեպ Լուսնի ամբողջական խավարմանը կարող են հետևել նաև Հայաստանի բնակիչները:

Երկիր մոլորակի բնական արբանյակը հատում է այդ կետն ամիսը մեկ անգամ` ամբողջական պտույտ կատարելով մոլորակի շուրջ: Այնուամենայնիվ, մերձակետի անցումը միշտ չէ, որ համընկնում է լիալուսնի հետ: Սակայն սեպտեմբերի 27-ին լիալուսինը 14% մեծ կլինի` այդ պատճառով հաճախ այն անվանում են «Գերլուսին»: Այդ նույն օրը երկիրը կանցնի Արեգակի և Լուսնի միջև, որի հետևանքով էլ Լուսնի ամբողջական խավարում կդիտվի:

Աստղագիտության մեջ այս իրադարձությունը նաև «Արյունոտ լուսին» են անվանում` նկատի ունենալով Լուսնի գույնն այդ իրադարձության ժամանակ: Լուսինը կարմիր է թվում խավարման ժամանակ Երկիր մոլորակի մթնոլորտի շնորհիվ, որը ցրում է արևի ճառագայթները:

Վերջին անգամ Գերլուսնի խավարում արձանագրվել է 32 տարի առաջ` 1982 թվականին, հաջորդը կլինի 2033-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---