«Գազպրոմ Արմենիայի» գործունեության արտոնագիրը երկարացվել է մինչև 2017-ի սեպտեմբեր

«Գազպրոմ Արմենիայի» գործունեության արտոնագիրը երկարացվել է մինչև 2017-ի սեպտեմբեր

PanARMENIAN.Net - Ռուսական «Գազպրոմ» էներգահոլդինգի հայկական դուստր ընկերության` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի երկու արտոնագիրը՝ Հայաստանում բնական գազի բաշխման և փոխադրման մասին, երկարացվել են երկու տարի ժամկետով՝ մինչև 2017-ի սեպտեմբերի 29-ը։ Համապատասխան որոշում է ընդունել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի նիստին:

Նիստին ՀԾԿՀ–ն երկարացրել է նաև գազային ընկերության` Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիա արտահանելու արտոնագրի գործողությունը մինչև 2016-ի հոկտեմբերի 1–ը։ Իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» պատասխանատվությամբ ընկերության անվամբ վերաձևակերպված բնական գազի փոխադրման N0111 լիցենզիայի գործողության ժամկետը նույնպես երկարաձգել մինչև 2017-ի սեպտեմբերի 29-ը։

«Գազպրոմ Արմենիան», որը ռուսական «Գազպրոմի» 100 տոկոսանոց «դուստրն է», մենաշնորհային դիրք է զբաղեցնում Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտում: Գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի տարածքով:

Հայաստանը գազը ստանում է Ռուսաստանից և Իրանից, սակայն Իրանից ստացվող գազը վերածվում է էլեկտրաէներգիայի, իսկ սպառողը որպես գազ ստանում է միայն Ռուսաստանից ներկրվող վառելիքը: «Գազպրոմին» է պատկանում ՀՀ գազաբաշխիչ համակարգի 100%-ը:

ՀՀ կառավարությունը օգոստոսի 18-ի նիստում հավանություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արձանագրությունների ստորագրման վերաբերյալ կառավարության որոշման նախագծերին: Ըստ երկու երկրների կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013-ի դեկտեմբերի 2-ի hամաձայնագրին կից արձանգրությանը՝ առանց համաձայնագրի այլ դրույթներին վնասելու, գազի գինը Հայաստանի համար 2015 –ի հունվարի 1-ից սկսած մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը կարգավորման ժամանակաշրջանում սահմանվում է $165 1000 խմ-ի համար:

Սակայն սահմանի վրա գազի սակագնի իջեցումը չի ազդելու բնակիչների համար հաստատված սակագնի վրա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն 2013-ին հաստատել է ամսական մինչև 10.000 խմ գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156.000 դրամի չափով յուրաքանչյուր 1000 խմ-ի համար (ներառյալ ԱԱՀ)։ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմելով ՀԾԿՀ՝ առաջարկել են վերանայել բնական գազի գործող սակագինը. ամսական մինչև 10.000 խմ գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132.000 դրամից հասցնել 221.000 դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---