26 հոկտեմբերի 2006 - 19:02 AMT
Հայաստանի քաղաքացիների 42 տոկոսը դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին
ՆԱՏՕ-ին ընդհանուր առմամբ դրական է վերաբերվում Հայաստանի քաղաքացիների 42 տոկոսը: Այդպիսին են երկրի 18 տարեականից բարձր քաղաքացիների շրջանում Գելլապի ինստիտուտի անցկացված հարցման տվյալները: Ընդ որում, 7 տոկոսը պարզապես դրական չեն տրամադրված դաշինքի նկատմամբ, այլ որոշակիորեն հանդես են գալիս անդմակցության օգտին, եւս 35 տոկոսը դեմ չեն այդպիսի հեռանկարի նկատամամբ: Դա գրեթե այնքան է, որքան նրանց թիվը, ով այս նպատակը գերակա չի համարում: Հայաստանի ՆԱՏՕ-ին անդմակցելու հակառակորդները կազմում են հարցվածների 9 տոկոսը: Միեւնույն ժամանակ, քաղաքացիների 39 տոկոսը միանշանակ հանդես են գ ալիս, որպեսզի Հայաստանը մնա ԱՊՀ անդամ, նույնքան մարդ նման հեռանկարը երկրի համար դրական են համարում: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա ուղիղ մեկ երրորդը հանդես է գալիս այդ եվրոպական կառույցում Հայաստանի ընդգրկման օգտին, եւս 51 տոկոսը դրական է համարում ԵՄ-ին անդամակցությունը, հայտնում է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը: