Երևանում մեկնարկել է «Հաշվողական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովը

Երևանում մեկնարկել է «Հաշվողական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» միջազգային գիտաժողովը

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է հոբելյանական 10-րդ «Հաշվողական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ» (CSIT - 2015) միջազգային գիտաժողովը: Ինչպես հայտնել է ԱՌԿԱ գործակալությունը, գիտաժողովը, որտեղ քննարկվելու են բարձր տեխնոլոգիաների ոլոտի խնդիրները, կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը:

Ինչպես նշել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, գիտաժողովին մասնակցում են մոտ 40 օտարերկրացի պատվիրակներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ճապոնիայից, Ուկրաինայից, հայտագրված է մոտ 130 գիտական զեկույց: Գիտաժողովի նպատակն է աջակցությունը գիտական գաղափարների փոխանակմանը համակարգչային և ՏՏ ոլորտի մասնագետների միջև, գիտական ոլորտում նվաճումների ներկայացումն ու քննարկումը:

«Դա թույլ կտա հայ մասնագետներին ոչ միայն ներկայացնել սեփական գործնական ու տեսական նվաճումներն այս ոլորտում, այլ նաև ուղիղ շփումներ հաստատել արտերկրի գործընկերների հետ ակտիվացնելու համար հետագա գործակցությունը»,-ասել է Շուքուրյանը:

Գիտաժողովի շրջանակում կանցնեն գիտական քննարկումներ ու կլոր սեղաններ, կքննարկեն գործակցության հնարավորությունները վիրտուալ լաբորատորիայում, համատեղ նորարարական նախագծերի զարգացման, կրթական գործընթացների վրա տեղեկատվական գիտությունների ազդեցությունը, նոր նախագծերի մշակումները:

Առաջին անգամ CSIT գիտաժողովն անցկացվել է 1997 թ. և անցնում է Երևանում տարին երկու անգամ: CSIT-2015 կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ կրթության նախարարության Գիտության կոմիտեն, IEEE Computer Society-ն, Intel Corporation-ի հայկական ստորաբաժանումը Synopsys Armenia-ի տեխնիկական աջակցությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---