Մարս մոլորակի «Գառնի» խառնարանում հայտնաբերվել են աղի ջրի հետքեր29 սեպտեմբերի 2015 - 00:21 AMT PanARMENIAN.Net - Մարս մոլորակը հետազոտող գիտնականները հայտարարել են, որ մոլորակի մակերեսին տարվա տաք եղանակին հայտնվող մուգ բծերը, հնարավոր է, հայտնվում են հեղուկ ջրի հոսքի հետևանքով: Ինչպես գրում է BBC-ն, աստղագետ Լուջենդրա Օջիի ղեկավարության ներքո Ջորջիայի տեխնոլոհիական համալսարանում արված և Nature Geoscience ամսագրում տպագրված հետազոտությունում նշվում է, որ տվյալները նշանակում են Մարսում կյանքի առկայության հավանականություն, քանի որ ջրի առկայությունը բարձրացնում է միկրոբների նման պրիմիտիվ օրգանիզմների գոյության հավանականությունը: Աղի ջրի հետքերը հայտնաբերված են Գառնի խառնարանում, նշում է Guardian-ը: Այն կրում է հայկական Գառնի գյուղի անունն ու անվանակոչվել է 2015 թվականի ապրիլի 24-ին: 2011 թվականին Արիզոնայի համալսարանի գիտնական Ալֆրեդ Մաքուենը կոլեգաների հետ՝ հետազոտելով HiRISE խցիկով արված կուսանկարները, հայտնաբերեցին խառնարանում 0.5-5 մետր լայնությամբ մուգ բծեր, որոնք հայտնվում էին ամռանն ու անհետանում ձմռան ժամանակ: Գիտնականները ենթադրեցին, որ դա աղի բարձր պարունակությամբ ջրի հետքեր են: այսպիսի ջուրը չի սառում ամռանը, երբ ջերմաստիճանը տվյալ հատվածում բարձրանում է մմինչև 250-300 կելվին (-23-ից -26 ջերմաստիճան Ցելսիուսի սանդղակով): ԱՅն ժամանակ նշվում էր, որ զուտ դիտարկումը չի ապացուցում «առուների» գոյությունը: Նոր աշխատանքում, որը NASA-ն անվանել է Մարսի գաղտնիքի բացահայտում, Մաքյուենի խումբն ապացույցներ է բերել նախնական վարկածի օգտին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |