Արտահանումն Ադրբեջանից նվազել է 43%-ով

Արտահանումն Ադրբեջանից նվազել է 43%-ով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը 2015-ի հունվար-օգոստոսին արտահանել է 22 մլն 166 հազար 644,22 տոննա նավթ, ինչը 2,7%-ով պակաս է 2014-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

Ինչպես գրում է «Ինտերֆաքսը» ադրբեջանական մաքսային կոմիտեի վրա հղումով, ըստ հաշվիչների ցուցիչների, 2015-ի հունվար-օգոստոսին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանվել է 18 մլն 92 հազար 965,2 տոննա նավթ (այդ թվում 1 մլն 348 հազար 745,45 տոննա գազի կոնդենսատ Շախ-Դենիզ հանքավայրից), Բաքու-Սուպսայով` 2 մլն 809 հազար 29 տոննա, Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով` 847 հազար 107 տոննա, երկաթուղով դեպի վրացական նավահանգիստներ` 417 հազար. 543,02 տոննա:

Ըստ կոմիտեի տվյալների, հայտարարագրված արտահանվող նավթի ծավալը 2015-ի հունվար-օգոստոսին կազմել է 14.910 մլն տոննա` $6,4 միլիարդի: Նավթամթերքի արտահանումը կազմել է մոտ $534 մլն: Գազի արտահանումը կրճատվել է 1.7%` մինչև 922 մլն խմ` $159,5 մլն գումարի:

Հաշվետու շրջանում արտահանման հանրագումարը կազմել է $8.183 մլրդ, ներկրմանը` $5 մլրդ 898 մլն 689,99 հազար: 2014-ի հունվար-օգոստոսի համեմատ արտահանումը նվազել է 46,69%-ով, ներկրումն աճել է 5,09%: Ընդհանուր առմամբ նավթին, գազին և նավթամթերքին է բաժին ընկնում ադրբեջանական արտահանման մոտ 86.5%-ը, իսկ ոչ էներգետիկ ոլորտի արտահանումը կազմել է $1.063 մլրդ, ինչը գործնականում հավասար է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի արտահանման ցուցանիշին: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, 2015-ի 8 ամսում արտահանումը երկրից աճել է 0,5%` հասնելով $ 967 մլն: Այսպիսով, Ադրբեջանի ոչ էներգետիկ ոլորտի արտահանումն ընդամենը 10 տոկոսով է գերազանցում ավելի փոքր տարածք ու բնակչություն ունեցող և տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող Հայաստանի ցուցանիշը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---