Թուրքական կուսակցությունը նախագահի հրաժարականն է պահանջում. Պատճառը կեղծ դիպլոմն է

Թուրքական կուսակցությունը նախագահի հրաժարականն է պահանջում. Պատճառը կեղծ դիպլոմն է

PanARMENIAN.Net - Թուրքիայի «Ժողովրդի փրկություն» կուսակցությունը դիմել է երկրի ընտրական բարձրագույն մարմնին՝ պահանջելով պաշտոնանկ անել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ համալսարանի կեղծ դիպլոմ ներկայացնելու համար։

Կուսակցության անունից փաստաբանները դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ նշելով, որ Էրդողանն ընտրությանը մասնակցելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել, թուրքական Birgun.net-ին հղումով գրում է Tert.am-ը:

Հայցադիմումի համար որպես հիմք է ծառայել գրող Էրգյուն Փոյրազի բացահայտումը, որը հրապարակել էր Էրդողանի դիպլոմի իբր իրական տարբերակը։ Սակայն պարզվել է, որ երկու օրինակներն էլ կեղծ են, քանի որ այն տարիներին, երբ Էրդողանն իբր ավարտել է Մարմարայի համալսարանը, այն իրականում դեռ հիմնադրված չի եղել։

Թուրքիայում նախագահ դառնալու համար 4 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելը պարտադիր պայման է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---