Հոկտեմբերից կմեկնարկի Ամերիա Օնլայն և մոբայլ բանկինգ արշավը30 սեպտեմբերի 2015 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից մեկնարկում է Ամերիա Օնլայն և Մոբայլ բանկինգ արշավը, որի շրջանակներում տվյալ համակարգի օգտագործողներին կտրամադրվեն մի շարք արտոնություններ և անակնկալ մրցանակներ Ամերիաբանկի կողմից: Արշավի հիմնական նպատակը Ամերիաբանկի թե' ֆիզիկական անձ, և թե' իրավաբանական անձ հաճախորդներին խրախուսելը և կրթելն է` կատարել ոչ թղթային, առցանց գործարքներ, ինչը էականորեն կխնայի հաճախորդի ժամանակը և հնարավորություն կտա բանկին իրականացնել առավել արագ սպասարկում, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: Ամերիաբանկի նոր և գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը Օնլայն Բանկինգ ծառայությունը կտրամադրվի ընդամենը 1,000 ՀՀ դրամ միացման միանվագ վճարով` այժմ գործող 6,000 ՀՀ դրամի փոխարեն: Ընդ որում, հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը Օնլայն և Մոբայլ Բանկինգի համակարգում 5 և ավել գործարք կատարած օգտատերերի միջև կանցկացվի խաղարկություն, որի 3 հաղթողները կստանան Lenovo IdeaPad պլանշետ: Խաղարկության արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերին: Արշավի շրջանակներում իրավաբանական անձանց Ամերիաբանկը 3 ամսով կտրամադրի Ամերիա Օնլայն Բանկինգի անվճար փորձնական տարբերակ (trial): Կազմակերպությունների ներկայացուցիչների համար հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել ճանաչողական դասընթաց, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Ամերիա Օնլայն և Մոբայլ Բանկինգ համակարգի օգտագործման կանոններն ու հնարավորությունները: Ակցիան գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |