Google-ն ու Microsoft-ը պայմանավորվել են դադարեցնել «պատենտային պատերազմը»

Google-ն ու Microsoft-ը պայմանավորվել են դադարեցնել «պատենտային պատերազմը»

PanARMENIAN.Net - Ամերիկյան Google-ն ու Microsoft-ը պայմանավորվել են դադարեցնել «պատենտային պատերազմը»` հրաժարվելով պատենտային իրավունքների խախտումներին առնչվող բոլոր դատավարությունները շարունակելուց: Դա թույլ է տվել նրանց համաձայնեցնել 18 հայց, որոնք քննում էին ԱՄՆ և Գերմանիայի դատարանները: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը:

Ձեռք բերված պայմանավորվածությունը վերաբերում է այդ թվում նաև պատենտային վեճերին Motorola Mobility-ի շուրջ, որն անցյալ տարի վաճառվեց չինական Lenovo Group-ին, որի պատենտները սակայն պահպանեց Google-ը: Այն վերջ է տալիս դատական վեճերին, որոնք առնչվում են բջջայիններում, Wi-Fi-ում, Microsoft Xbox–ում և Windows-ի այլ արտադրանքում կիրառվող տեխնոլոգիաներին:

Միևնույն ժամանակ կողմերը մի շարք մրցակցող պրոդուկտներ են թողարկում, ներառյալ որոնողական համակարգեր և բջջային գաջեթներ: Ուստի նրանք չեն պարատվորվել խուսափել նման պատենտային վեճերից նաև ապագայում, ինչն էլ հաստատել է Microsoft-ի մամուլի քարտուղարը:

«Google-ն ու Microsoft-ը պայմանավորվել են համագործակցել մի շարք պատենտային հարցերում և մենք հուսով ենք, որ միասին կաշխատենք ապագայում նաև այլ ոլորտներում»,-ասվում է երկու հսկաների համատեղ հայտարարության մեջ: Ընդ որում ոչ Google-ում, ոչ Microsoft-ում չեն բացահայտել գործարքի ֆինանսական կողմը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---