8 ամսում ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը նվազել է 37%-ով 1 հոկտեմբերի 2015 - 13:33 AMT PanARMENIAN.Net - 2015-ի օգոստոսին ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով Հայաստան է փոխանցվել $114.6 մլն դոլար` 2014-ի օգոստոսի $185.7 մլն դիմաց: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, ընդհանուր առմամբ 2015-ի 8 ամսում Հայաստան է փոխանցվել $788.5 մլն 2014-ի նույն ժամանակաշրջանի $1.152 մլրդ դիմաց` ծավալը նվազել է 31.6%: Օգոստոսին Հայաստան մուտք գործած դրամական փոխանցումների 79%-ը կամ մոտ $90.5 մլն ստացվել է Ռուսաստանից: 8 ամսում ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել $602.2 մլն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $957 մլն դիմաց` անկումը`37%: Հունվար-օգոստոսին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել մոտ $132 մլն, այսպիսով դրամական փոխանցումների զուտ մուտքը կազմել է մոտ $470 մլն: Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների կրճատումը կապված է 2014-15 թթ. ռուբլու արժեզրկման և Ռուսաստանի տնտեսության մեջ առաջացած խնդիրների հետ: ՌԴ-ից դրամական փոխանցումների կրճատման միտում է նկատվում 2014-ի ամռանից: 2014-ին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել $1.4 մլրդ` անկումը կազմել է մոտ 11%: Ըստ ՀԲ կանխատեսումների, նավթի գների գործող միտումների պահպանման դեպքում Ռուսաստանի ՀՆԱ-ն 2015-ի ավարտին կկրճատվի 3.8%-ով, բարենպաստ սցենարի դեպքում (եթե բարելի արժեքը հասնի $68) 2015-ին կանխատեսվում է ՀՆԱ անկում 3,1%, իսկ հետո 1,3% աճ 2016-ին և 1,7% աճ 2017-ին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |