Կառավարությունը հաստատել է 2016-ի պետբյուջեի նախագիծը. ՀՆԱ-ի աճը՝ 2.2%, գնաճը՝ 4%

Կառավարությունը հաստատել է 2016-ի պետբյուջեի նախագիծը. ՀՆԱ-ի աճը՝ 2.2%, գնաճը՝ 4%

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է 2016-ի պետական բյուջեի նախագիծը։ Նիստին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է 2016-ի բյուջեի մակրոտնտեսական կանխատեսումները։

Համաձայն նախագծի՝ ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2%, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը՝ 4%, 12–ամսյա գնաճի թիրախը 4%` +/-1.5%, դեֆիցիտը՝ 3.5%։

«Ծախսերի ընդհանուր գումարը նախատեսված է 1 տրլն 373 մլն դրամ (1,373,746,924.1 դրամ), եկամուտների ընդհանուր գումարը՝ 1 տրլն 183 մլրդ դրամ (1,183,003,998 դրամ), իսկ դեֆիցիտը՝ 197 մլրդ դրամ (190,742,926 դրամ)», - հյատնել է նախարարը, գրում է Tert.am-ը:

Ծախսերի ծավալի 96%-ը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին։ 2016-ի բյուջեի ծախսային մասը 2015-ի պետական բյուջեի համեմատ ավելացել է մոտ 68 մլրդ դրամով:

Բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրվել են 1 տրլն 129 մլրդ դրամ:

ՀՀ 2015-ի բյուջեի նախագծով նախատեսվում է 4,1 տոկոս տնտեսական աճ:

Նախագծի համաձայն՝ համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ: Կառավարությունը 2014-ի նոյեմբերի 27-ին հավանություն է տվել 2015-ի պետական բյուջեի փոփոխված նախագծին, ըստ որի՝ 13,5 միլիարդ դրամի ծախսային ծրագրեր են ավելացել՝ մասնավորապես կուտակային համակարգի ներդրման ծախսերն ավելացել են 5 մլրդ դրամով, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համաֆինանսավորման համար՝ 3 մլրդ դրամ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար՝ 2 մլրդ դրամ, Քննչական կոմիտեի համար՝ 1,2 մլրդ դրամ, սահմանամերձ գյուղերի համար՝ 900 մլն դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---