Զինված բախումներ Դիարբեքիրում և Հաքքարիում. Զինծառայողներ են սպանվել

Զինված բախումներ Դիարբեքիրում և Հաքքարիում. Զինծառայողներ են սպանվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի Սիլվան շրջանում դեռևս ինքնությունները չպարզված անձինք հոկտեմբերի 1-ին զինված հարձակում են գործել թուրքական բանակի երկու զինծառայողի (1 ենթասպա, 1 սերժանտ) վրա, որի հետևանքով վերջիններս սպանվել են:

Թուրքական Bugun պարբերականի հաղորդմամբ` զիվորականները սպանվել են հենց այն ժամանակ, երբ իրենց տների բակում պատրաստվում էին ավտոմեքենա նստել և դուրս գալ տնից, գրում է ermenihaber.amը: Օրերս Դիարբեքիրում դարձյալ սպանվել էր մեկ զինվորական: Ենթադրվում է, որ հարձակումը իրանացրել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները:

Թուրքիայի սահմանամերձ հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում հոկտեմբերի 1-ին PKK-ի զինյալները երկարափող զենքերով հարձակվել են Յյուքսեքովայում տեղակայված զորամասի վրա: Զինվորները պատասխան կրակ են բացել: Կրակոցների ու պայթյունների ձայները լսվել են հարակից տարածքներում և խուճապ առաջացրել բնակչության մեջ:

Ոստիկանությունը օպերացիա է սկսվել քուրդ գրոհայիններին վնասազերծելու համար: Գործի է դրվել նաև օդային աջակցություն: Թուրքական աղբյուրը տեղեկություն չի հաղորդում վիրավորվածների և զոհերի մասին:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:

«Anadolu»-ի ներկայացրած տվյալների համաձայն` 65 օրվա ընթացքում (հուլիսի 7-ից սեպտեմբեր) թուրքական ուժերի կողմից սպանվել է 1116 քուրդ զինյալ, 18 հոգի վիրավորվել են, իսկ 40 զինյալ` ձերբակալվել: Մեկ այլ տվյալներով նշվում է նաև, որ այս ընթացքում ՔԲԿ-ականների հարձակումների հետևանքով սպանվել է 110 թուրք ծառայող (զինվոր, ոստիկան, թիկնապահ): Գործակալության տվյալներով հուլիսի 24-ից մինչ այժմ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև PKK –ի երիտթև համարվող «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG-H) հետ կապ ունենալու կասկածով բերման է ենթարկվել 2337 մարդ, որից 625-ը ձերբակալվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---