31 հոկտեմբերի 2006 - 15:56 AMT
Է Մամեդյարով. Հանդիպումը Փարիզում արդեն պատմություն է
«Փարիզի հանդիպումն արդեն պատմություն է»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` մեկնաբանելով Փարիզում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: «Ինչպես դուք արդեն գիտեք, հերթական հանդիպումը կայանալու է նոյեմբերի 14-ին Բրյուսելում: Նշված օրը եւ Ադրբեջանը, եւ Վրասդտանը, եւ Հայաստանը պետք է Եվրամիության հետ ստորագրեն Գործողությունների ծրագիր` Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում: Եւ այդ իրադարձության նախաշեմին մենք պատրաստվում ենք այնպիսի հանդիպում անցկացնել, որի ընթացքում ծրագրվում է քննարկել նոր գաղափարներն ու մտքերը, որոնցով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում»,- նշել է նա: Միեւնության ժամանակ Է. Մամեդյարովը վաղօրոք է համարել բացել ԵԱՀԿ ՄԽ առաջարկների էությունը: «Եթե կարճ խոսենք, ապա գոյություն ունեցող 8-9 տարրերի շարքում կողմերն անդրադարձել են մեկ-երկու հարցերի, եւ իրականում դժվարացել ենք որոշել` արդյոք որեւէ առաջխաղացում կա, թե` ոչ: Եւ վերջին անգամ Մոսկվայում համանախագահները մեզ հետ կիսվեցին որոշ նոր մտքերով, որպեսզի մենք եւս դրանց շուրջ մտածենք: Եւ մենք, եւ հայկական կողմը, իր հերթին, մտածեցինք, որ գուցե այստեղ հարմար հնարավորություն կարող է ծագել, որ մենք այդ ուղղությամբ աշխատենք: Ներկա դրությամբ մտածում ենք դրանց շուրջ, տարբեր տեսանկյուններից ենք ուսումնասիրում եւ հանգել ենք այն մտքին, որ դրանց շուրջ կարելի է աշխատել: Սակայն, ինչպես դուք գիտեք, դա հեշտ ուղի չէ: Որովհետեւ հաշվի է առնվում ոչ միայն ադրբեջանական կողմի դիրքորոշումը, ուսումնասիրվում է նաեւ հակառակորդ կողմի կարծիքը: Եւ արդյունքում, պետք է որոշվի ուղղությունը, որով պետք է շարունակել աշխատանքը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, հայտնում է Day.az-ը: