Հայտնի են 2015-ի Նոբելյան մրցանակակիրները ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ոլորտում

Հայտնի են 2015-ի Նոբելյան մրցանակակիրները ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ոլորտում

PanARMENIAN.Net - Շվեդիայի մայրաքաղաքում մեկնարկել է Նոբելյան շաբաթը, որի ընթացքում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկը կշնորհվի ականավոր գիտական հետազոտությունների, հեղափոխական հայտնագործությունների կամ մշակույթի և հասարակության զարգացման գործում մեծ ավանդի համար: Ավանդաբար, առաջինը հայտնի են դառնում ֆիզիոլոգիայի և բժշկագիտության ոլորտի դափնեկիրները: Այս տարի այդ ոլորտի մրցանակակիրներն են Ուիլյամ Քեմփբելը, Սատոշու Օմուրան և Յույու Տուն:

Ինչպես ասվում է մրցանակի կայքում, Քեմփբելն ու Օմուրան արժանացել են մրցանակի կեսին մակաբույծ որդերի միջոցով փոխանցվող վարակների բուժման նոր մեթոդների համար: Նրանց հաջողվել է նոր դասի դեղորայք ստեղծել ավերմեկտինների` Streptomyces avermitilis սնկերի կենսագործունեության արդյունքում առաջացած արտադրության հիման վրա: Մասնավորապես, նրանց հաջողվել է մի քանի անգամ նվազեցնել հիվանդացությունը օնխոցերկոզով` գետային կուրությամբ, որի ախտանիշերն են բարձր ջերմությունն ու թուլությունը, իսկ փոխանցվում է այն հելմինտների միջոցով:

Տուն արժանացել է մրցանակի մյուս կեսին մալարիայի բուժման նոր մեթոդների համար: Մասնավորապես, նրան հաջողվել է բացահայտել արտեմիզինինը, որը Artemisia annua բույսի մզվածքից է պատրաստվում:

2014-ին Նոբելյան մրցանակին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում արժանացել էին Ջոն Օ`Քիֆը, Էդվարդ Մոզերն ու Մեյ Բրիտ Մոզերը տարածության մեջ կողմնորոշման նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմների բացահայտման համար:

Ավանդաբար պարգևատրման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: Մրցանակը կհանձնի Շվեդիայի թագավոր Կառլոս XIV Գուստավը: Այս տարի դրամական պարգևը մոտ $950.000 է ոլորտի բոլոր դափնեկիրների համար: Գումարի նվազումը, որը սովորաբար մեկ մլն դոլար է լինում, կապված է շվեդական կրոնի փոխարժեքի տատանումների հետ:

Միջազգային Նոբելյան մրցանակը շնորհվում է Շվեդիայի կառավարությունը միջազգային հանձնաժողովի որոշման հիման վրա: Մրցանակը շնորհվում է շվեդացի արդյունաբերող, ճանապարհորդ, դինամիտի հեղինակ Ալֆրեդ Նոբելի (1833-1896) վերջին կամքի համաձայն: Պայմանագիրն այդ մասին կնքվել է 1895 թվականի նոյեմբերին շվեդա-նորվեգական ակումբում:1901 թվականից ի վեր մրցանակը շնորհվում է ամեն տարի: Գիտնականները դրամական պարգև են ստանում տարբեր ոլորտներում նշանակալի նվաճումների համար. բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտի մրցանակակիրներին որոշում է Կառոլինայի ինստիտուտի կոմիտեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---