Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարի խոսքերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունն առ այն, թե իբր հոկտեմբերի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման հիմնական թեման վերաբերվել է «օկուպացված ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրս բերմանը» չի համապատասխանում իրականությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, իրականում նման հարց հանդիպման ընթացքում ընդհանրապես չի քննարկվել: Ինչպես եւ հաղորդվել էր, Սերժ Սարգսյանը եւ Սաֆար Աբիեւը բացառապես քննարկել են սահմանի վերահսկմանն ու հրադադարի պահպանմանն առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---