ՀՀ-ն և ՌԴ-ն միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են կնքել 7 հոկտեմբերի 2015 - 11:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ միջև հոկտեմբերի 7-ին ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր՝ ատոմային էներգետիկ օբյեկտներում միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Համաձայնագիրն Երևանում ստորագրել են ռուսական պետական «Ռոսատոմ» կորպոռացիայի գործադիր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Համաձայն փաստաթղթի՝ կողմերը մշտական հիմունքներով կփոխանակվեն ՀՀ և ՌԴ ատոմային օբյեկտներում միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև պրակտիկ քայլեր կձեռնարկեն ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ, ՌԻԱ Նովոստիին հղումով գրում է Aysor.am-ը: Հուլիսի 6-ին ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկության փոխանակման մասին օպերատիվ իրազեկման մասին Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի նախագիծը: Միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում երկրների միջև փոխադարձ իրազեկումը, այդ թվում՝ միջուկային արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդունված միջազգային պրակտիկա է: «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացրած միջկառավարական համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է ՌԴ արտգործնախարարության և գործադիր իշխանության այլ շահագրգիռ մարմինների հետ, ինչպես նաև նախապես մշակվել է հայկական կողմի հետ։ Կառավարությունը «Ռոսատոմ»-ին հրահանգել է ԱԳՆ-ի հետ համատեղ բանակցություններ անցկացնել հայկակական կողմի հետ և պայմանավորվածության հասնելու դեպքում ստորագրել համաձայնությունը ՌԴ կառավարության անունից: Հայաստանի ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017 –ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016-ի սեպտեմբերը: Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5 մլրդ դոլար: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019 թթ.–ին։ Կարդացեք նաև՝Մասնագետներ․Ատոմային էլեկտրակայանները կարող են հեշտ թիրախ լինել կիբերհարձակումների համար Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |