Facebook-ում լուսանկարների վրա նկարելու գործառույթ է հայտնվել 7 հոկտեմբերի 2015 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը օգտատերերի ներբեռնած լուսանկարների վրա նկարելու գործառույթ է ներմուծել` Doodle անվանումով: Ամեն օր Facebook է ներբեռնվում մոտ 2 մլրդ լուսանկար, գործառույթը մատչելի կլինի սոցցանցի բջջային հավելվածի օգտատերերին: Որևէ բան նկարելու համար պետք է ներբեռնել լուսանկարը, հետո անցնել պատկերի խմբագրման բաժին և ընտրել համապատասխան ռեժիմ: Նախատեսված է գույնի և վրձնի տրամաչափի ընտրություն համապատասխան սլայդերներրի միջոցով: Doodle-ով Facebook-ի թարմացված տարբերակը հասանելի է օգտատերերին ամբողջ աշխարհում: Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Facebook-ն իր բջջային հավելվածներում սկսել է փորձարկել պրոֆիլի տեսագրության գործառույթով ավատարների փորձարկումը: Այդ մասին հայտնել էր սոցցանցի թիմը: Այժմ Facebook-ի iOS-հավելվածի օգտատերերի մի մասը Մեծ Բրիտանիայում և Կալիֆորնիայում կարող է որպես պրոֆիլի ավատար կարճ տեսագրություն ներբեռնել: Տևողությունը չի հստակեցվում` մոտ 7 վայրկյան: Նաև հայտնի չէ, թե երբ այն մատչելի կլինի բոլոր օգտատերերի համար: Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկն է։ Հիմնադրվել է 2004թ. Մարկ Ցուկերգերգի և իր ընկերների՝ Էդուարդո Սեվերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում |