2 նոյեմբերի 2006 - 16:35 AMT
Ռուսաստանն եւ Վրաստանը միմյանցից պահանջում են արմատապես փոխել իրենց քաղաքականությունը
Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին բանակցություններ է անկացրել Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի եւ Անվտանգութհան խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հետ: Դրանք առաջին բանակցություններն են այդպիսի բարձր մակարդկով Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ այն բանից հետո, երբ հնուց եկած հակասությունները սեպտեմբերին վերածվեցին բաց դիվանագիտական հակամարտության: BBC-ին տված հարցազրույցում Բեժուաշվիլին հայտարարել է. «Մեզ հետաքրքրում է Ռուսաստանի դիրքորոշման հարցը` Վրաստանից անջատված ծայրամասերի նկատմամբ: Մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը մեր գործընկերը լինի այդ հարցում` որպես առաջնորդ, եւ մյուս շահագրգռված կողմերի հետ միասին օգնի Վրաստանին վերամիավորվել: Դա խնդրի էությունն է ռուս-վրացական հարաբերություններում: Մնացած ամենը խնդիր չէ: Իսկ շրջափակումն ու տնտեսական պատժամիջոցները օգուտ չեն բերի եւ պետք է հանվեն»: Սակայն Ռուսաստանում մոտեցումն արմատապես է հակառակն է: Իգոր Իվանովը մեղադրում է Վրաստանին ճգնաժամի սրման մեջ եւ գտնում է, որ իրադրությունը կփոխվի միայն այդ դեպքում, երբ վրաց ղեկավարությունը փոխի իր քաղաքականությունը: Երկու կողմերն էլ միմյանցից պահանջում են արմատապես փոխել իրենց քաղաքականությունը: Հնարավո՞ր է արդյոք արդյունավետ խոսակցություն: Ահա, թե ինչ է մտածում վրացական խորհրդարանի պատգամավոր, Եվրաինտեգրման հարցով կոմիտեի նախագահ Դավիթ Բակրաձեն: «Պետք է նշել այն փաստը, որ պարոն Բեժուաշվիլին Մոսկվա է ժամանել Բաքվից, այլ ոչ թե Թբիլիսիից Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջեցների պատճառով: Եւ այն փաստը, որ նույնիսկ նախարարն է գնում է շրջանցիկ ուղիով, միանշանակ խոսում է այն մասին, որ նա պատրաստ է երկխոսության»: Մոսկվայի Համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Կրիլովը ասում է, որ Ռուսաստանը չի վախենում փչացնել հարաբերությունները Վրաստանի հետ: «Կարեւոր է ոչ միայն նոր դաշնակիցներ ստեծել, այլեւ չկորցնել հներին: Մոսկվան, առաջին հերթին կկողմնորոշվի այն երկրների ուղղությամբ, որոնք իրենց դրսեւորել են` որպես վստահելի դաշնակիցներ: Դա Հայաստանն է եւ չճանաչված հանրապետությունները», հայտնում է «Գոլոս Ռոսսիին»: