Էրդողան. Թուրքիան կարող է վերանայել ՌԴ-ից գազի գնման և ԱԷԿ-ի համատեղ կառուցման հարցը

Էրդողան. Թուրքիան կարող է վերանայել ՌԴ-ից գազի գնման և ԱԷԿ-ի համատեղ կառուցման հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի օդային տարածքի խախտումը ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտում է, իսկ ՌԴ պարզաբանումներն ավիացիոն միջադեպերի վերաբերյալ Անկարայի համար համոզիչ և լուրջ չեն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Թուրքիայի նախագահը հայտարարել է այդ մասին լրագրողներին ինքնաթիռում` Ճապոնիա ուղևորվելիս:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը ևս մեկ անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը հոկտեմբերի 4-ին` վերջին 3 օրում երկրորդ անգամ: Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ` բողոք հայտնելով ռուսական կործանիչի կողմից այդ երկրի օդային տարածքը հոկտեմբերի 3-ին խախտելու համար: ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ հոկտեմբերի 3-ին ռուսական Սու-30 ինքնաթիռը հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Էրդողանը հայտարարեց, որ ռուսական ավիացիայի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտումը շոշափում է նաև ՆԱՏՕ-ի շահերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին հայտարարել էր, որ ռուսական ռազմական օդանավերը պատահաբար չեն հայտնվել Թուրքիայի օդային տարածքում` կոչ անելով Մոսկվային «խուսափել նման գործողություններից»:

Թուրքիան կարող է վերանայել ռուսական գազի գնման հարցը Ռուսաստանի հետ ավիամիջադեպերի պատճառով հարաբերությունների սրման կապակցությամբ, հավելել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ռուսաստանը պետք է զգայուն լինի այս հարցում: Մենք բնական գազի թիվ մենք գնորդն ենք ՌԴ համար: Թուրքիայի կորուստը լուրջ կորուստ կլինի Ռուսաստանի համար: Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է այլ երկրներից գազ գնել»,-հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Գազպրոմը» որոշել է հրաժարվել «Թուրքական հոսք» գազամուղի հզորությունների կեսից: Այդ մասին հայտաարել է կոնցերնի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: «Կա պայմանավորվածություն, որն արդեն կյանքի է կոչվում` դա միջկառավարական համաձայնագրի տեքստի նախապատրաստումն է: Այդ աշխատանքը հիմա տարվում է Թուրքիայի նախարարության հետ: Դրանք առարկայական բանակցություններ չեն կոնկրետ գազամուղի հզորության, նախագծի իրագործման ժամկետների, առաքումների մեկնարկի մասին, դա աշխատքն է համաձայնագրի տեքստի վրա, այդ աշխատանքի վրա ոչ մի այլ գործոն չի ազդում»,-ասել է Միլլերը լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե որքանով կարող են իրադարձությունները Սիրիայում ազդել նախագծի իրականացման վրա:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է վերանայել նաև ռուսական նախագծով «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարության հարցը: «Եթե ռուսները չկառուցեն «Աքքույու» ԱԷԿ-ը, մեկ այլը կգա և կկառուցի»,-հավելել է Էրդողանը, որի խոսքը մեջբերում է NTV հեռուստաալիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---