2 նոյեմբերի 2006 - 17:00 AMT
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության հարցով հանրաքվեն կայանալու է դեկտեմբերին
ԼՂՀ Ազգային ժողովը լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է ԼՂՀ Սահմանդրության նախագիծը: Երկրի հիմնական փաստաթղթի նախագիծն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ (մեկ «դեմ» եւ մեկ «ձեռնպահ»): Պատգամավորները նաեւ փաստաթուղթը համաժողովրդական քվերակության դնելու որոշում ընդունեցին, ինչը տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին: Սահմանադրության նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողվրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն անունները հանդիսավոր են: ԼՂՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իր իշխանությունը ժողովուրդն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց միջոցով: Պետությունն ապահովում է մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` համընդհանուր սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերին համապատսախան: Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումն ու սահամնների ճշտումը, հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքի վրա, որը փաստորեն գտնվում է ԼՂՀ իրավասության տակ, հայտնում է Regnum-ը: