Գրականության Նոբելյան մրցանակը՝ բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին

Գրականության Նոբելյան մրցանակը՝ բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին

PanARMENIAN.Net - Շվեդիայի մայրաքաղաքում շարունակվում է Նոբելյան շաբաթը, որի ընթացքում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկը կշնորհվի ականավոր գիտական հետազոտությունների, հեղափոխական հայտնագործությունների կամ մշակույթի և հասարակության զարգացման գործում մեծ ավանդի համար: Հոկտեմբերի 8-ին Ստոկհոլմում հրապարակվեց գրականության գծով 2015-ի Նոբելյան մրցանակակրի անունը:

Մրցանակը շնորհվել է դեռևս խորհրդային շրջանից հայտնի բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին`«պոլիֆոնիկ նկարագրությունների համար, որոնք տառապանքի ու արիության հուշարձան են դարձել»:

Սվետլանա Ալեքսիևիչը ռուսալեզու գրականության դասական է: Ծնվել է 1948 թ. մայիսի 31-ին: 1972-ին ավարտել է Բելառուսի պետական համալսարանը: 1973-1976 թթ. աշխատել է «Սելսկայա գազետա» թերթում: 1983 թ. նրան ընդունել են ԽՍՀՄ Գրողների միություն: 2000-ից բնակվել է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում:

Նոբելյան մրցանակը 2015-ին կազմում է 8 մլն շվեդական կրոն` $953.000: Այս տարի բուքմեքերական ընկերությունների ֆավորիտներն էին ճապոնացի հայտնի գրող Հարուկի Մուրակամին, քենիացի գրող Նգուի Վա Տխիոնգոն, նորվեգացի դրամատուրգ Յուն Ֆոսսեն, ամերիկացի դասական Ֆիլիպ Ռոտը, ավստրիացի Պետեր Հանդկեն:

2015-ից Շվեդիայի ակադեմիան նոր մշտական քարտուղար ունի: 2015-ի հունիսին գրող, գրականագետ և քրագննադատ Սարա Դանիուսը դարձավ առաջին կինը մշտական քարտուղարի պաշտոնում ակադեմիայի 200-ամյա պատմության ընթացքում: Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր շվեդ պատմաբան, պրոֆեսոր Պետեր Էնգլունդը: Նա ընտրվել էր Շվեդիայի ակադեմիայի անդամ 2002 թ., իսկ 2009-ի հունվարից նշանակվել մշտական քարտուղար:

2014-ին գրականության գծով Նոբելյան մրացանակը հանձնվեց Պատրիկ Մոդիանոյին: Նրա առաջին վեպը, որն էլ ճանաչում բերեց նրան, «Աստղի հրապարակն» էր, որը լույս է տեսել 1968-ին: Ընդհանուր առմամբ նա 30 վեպ է գրել, որոնցից շատերը նվիրված են Երկրորդ համաշխարհայինի տարիներին Ֆրանսիայի օկուպացիայի թեմային:

Ավանդաբար պարգևատրման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: Մրցանակը կհանձնի Շվեդիայի թագավոր Կառլոս XIV Գուստավը: Այս տարի դրամական պարգևը մոտ $950.000 է ոլորտի բոլոր դափնեկիրների համար: Գումարի նվազումը, որը սովորաբար մեկ մլն դոլար է լինում, կապված է շվեդական կրոնի փոխարժեքի տատանումների հետ:

Միջազգային Նոբելյան մրցանակը շնորհվում է Շվեդիայի կառավարությունը միջազգային հանձնաժողովի որոշման հիման վրա: Մրցանակը շնորհվում է շվեդացի արդյունաբերող, ճանապարհորդ, դինամիտի հեղինակ Ալֆրեդ Նոբելի (1833-1896) վերջին կամքի համաձայն: Պայմանագիրն այդ մասին կնքվել է 1895 թվականի նոյեմբերին շվեդա-նորվեգական ակումբում:1901 թվականից ի վեր մրցանակը շնորհվում է ամեն տարի: Գիտնականները դրամական պարգև են ստանում տարբեր ոլորտներում նշանակալի նվաճումների համար. բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտի մրցանակակիրներին որոշում է Կառոլինայի ինստիտուտի կոմիտեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---