Ցուկերբերգ. Facebook-ը մշակում է համալրված իրականության տեխնոլոգիաներ 8 հոկտեմբերի 2015 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցն աշխատում է համալրված իրականության տեխնոլոգիաների վրա: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը` ելույթ ունենալով Vanity Fair տեխնոլոգիական համաժողովում: Նա հավելել է, որ նման տեխնոլոգիաները դեռ մշակման փուլում են: Համալրված իրականության տեխնոլոգիան (augmented reality) մարդու տեսադաշտ է բերում լրացուցիչ վիզուալ տվյալներ` համալրելով շրջապատի մասին տեղեկություններն ու բարելավելով տեղեկատվության ընկալումը: Այլ կերպ ասած, համակարգիչը համադրում է արհեստական վիզուալ օբյեկտները իրական շրջակա միջավայրի հետ, հնարավորություն տալով ստանալ լիարժեք կամ կողմնակի տեղեկատվություն: Ինչպես պարզաբանել է Facebook-ի աշխատակից Մայքլ Էյբրաշը բավականին ժամանակ կպահանջվի օգտագործման համար հարմարավետ տեխնոլոգիաներ մշակելու համար: Նա ասել է, որ այստեղ մի շարք խնդիրներ կան: Հարկավոր է հասկանալ, թե հատկապես ինչ օպտիկական սարքեր ու էկրաններ պետք է օգտագործել, ինչպիսի սարք ստեղծել, որպեսզի այն հարմար լինի կրել: Ընկերությունն արդեն պարզել է, թե ինչպես դա անել վիրտուալ իրականության դեպքում, սակայն համալրված իրականության համար նմանատիպ սարք ստեղծելու համար դեռ ժամանակ է պետք: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ համալրված իրականության երկար սպասված Google Glass ակնոցը դարձավ ինտերնետ հսկայի ավելի մեծ նախագծի մի մասը: Ինչպես հայտնեց The Wall Street Journal-ը, սարքերի երկրորդ սերունդն ու կրվող այլ էլեկտրոնիկան այժմ մշակվում է ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված Project Aura բաժանմունքում: Google կորպորացիան, որը մշակում է համալրված իրականության Google Glass ակնոցը, ընթացիկ տարվա հունվարին հրաժարվեց իր արտադրանքի առաջին տարբերակից սպառողների խիստ բացասական արձագանքների պատճառով: Սարքը չափազանց թանկարժեք ստացվեց` Explorer-ի առաջին տարբերակը վաճառվում էր 1500 դոլարով: Ընդ որում տեխնոլոգիան պրակտիկ չէր, քիչ էին ներկառուցված հավելվածները, պատկերի ու ձայնի որակը գոհացուցիչ չէր, անհարմար էր շրջանակը, մարտկոցի տարողությունն էր փոքր և այլն: Կորպորացիան ստիպված եղավ կասեցնել Explorer-ի փորձարկումը, դադարեցնել դեվայսների վաճառքն ու վերագործարկել արտադրանքը` նոր ծրագիրն անվանելով Google Glass 2.0: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |