Վարչապետ. 2016-ին մայրության նպաստը պետբյուջեի վրա 4 մլրդ դրամի լրացուցիչ բեռ կավելացնի

Վարչապետ. 2016-ին մայրության նպաստը պետբյուջեի վրա 4 մլրդ դրամի լրացուցիչ բեռ կավելացնի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հոկտեբմերի 8-ի նիստում հաստատվել է չաշխատող մայրերին նպաստ նշանակելու և վճարելու կարգը:

2016-ի հունվարի 1-ից չաշխատող մայրերին վճարվելու է մայրության նպաստ:

Այսպիսով, կկարգավորվեն համապատասխան օրենքով սահմանված կարգով չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները` ապահովելով օրենքի կիրարկումը, ինչպես նաև կսահմանվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս որոշմամբ 2016-ի պետբյուջեի վրա մոտ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռ է ավելանում:

Գործադիրը նաև ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշման համապատասխան կետը, որի համաձայն, 2000 դրամով բարձացվելու էր ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով բնակչության սոցիալական վիճակը մեղմելու նպատակով: Սակայն, սակագնի բարձրացում 2015-ի օգոստոսի 1-ից տեղի չունեցավ, և ըստ էության նախագծի ընդունումը չիրագործվեց:

Կառավարությունը նախկինոմ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում, որի համաձայն անապահով ընտանիքներին անվճար կտրամադրվեն թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---