«Շիրակ»-ի և շվեդական ֆուտբոլային ակումբի միջև «սրբիչային սկանդալը» կքննվի Ստոկհոլմի կենտրոնական դատարանում 8 հոկտեմբերի 2015 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի՝ շվեդական «ԱԻԿ» ֆուտբոլային ակումբի դեմ առաջին դատական նիստը նշանակված է հունվարի 18-ին, այն կքննվի Ստոկհոլմի կենտրոնական դատարանում: Այս մասին հայտնել է ֆուտբոլային ակումբի քարտուղար Աննա Թադևոսյանը: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը դատի էր տվել շվեդական «ԱԻԿ»-ին՝ ակումբի անունը արատավորելու, շիրակցի ֆուտբոլիստներին ակնհայտորեն զրպարտելու, սրբիչի գող հռչակելու համար: Հիշեցնենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Ստոկհոլմում Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղից առաջ տհաճ պատմության մեջ էր հայտնվել. «ԱԻԿ»-ի ադմինիստրատոր Օկե Անդերսոնը ամենայն հավանականությամբ հայ ֆուտբոլիստներին հոգեբանական ճնշման ենթարկելու ու այսպիսով նրանց պարտության մատնելու նպատակով՝ շվեդական լրատվամիջոցներին հայտնել էր, թե շիրակցիները հյուրերի հանդերձարանից գողացել են 17 սրբիչ: Վայրկյաններ անց շվեդական մամուլը հեղեղվել էր այս լուրով, որից հետո, սակայն, այդ նույն ադմինիստրատորը հերքել էր իր հայտարարությունը՝ նշելով, որ վստահ չէ, թե սրբիչները «Շիրակ»-ի ֆուտբոլիստներն են տարել: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի փաստաբան Մարկ Սաֆարյանն էլ դատարան հայց էր ներկայացրել «ԱԻԿ»-ի դեմ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել վերջինիս «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անունը արատավորելու ու վարկաբեկելու համար: ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2015/2016 թթ. խաղարկության Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը հուլիսի 17-ին անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Տելե 2 Արենա» մարզադաշտում։ «Շիրակ» - ԱԻԿ խաղն ավարտվել է «ԱԻԿ–ի» հաղթանակով` 2։0 հաշվով, խաղի ավարտին գյումրեցիները խաղում էին 8 ֆուտբոլիստով։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |