Գրաֆիտի՝ Երևանի մետրոյի գնացքի վրա. Դեպքը քննչականի վարույթում է

Գրաֆիտի՝ Երևանի մետրոյի գնացքի վրա. Դեպքը քննչականի վարույթում է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Երևանի մետրոպոլիտենի գնացքի վրա գրաֆիտի էպատկերվել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net ին տեղեկացրին, որ դեպքը արձանագրվել է որպես գույքի դիտավորյալ ոչնչացում:

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դեպքի առթիվ հետաքննություն է կատարվել, և դրա արդյունքներով կազմված նյութերն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Գրաֆիտիի մայրենի լեզուն անգլերենն է, մայրաքաղաքը՝ Նյու Յորքը, որի փողոցներում և հատկապես մետրոյում գրաֆիտիից ազատ պատեր դժվարությամբ կարելի է գտնել: Քաղաքի գրաֆիտիստները իրենց արվեստն ու ասելիքը շարժական ու ավելի մասսայական դարձնելու համար գրաֆիտի գրում են անգամ մետրոյի գնացքի վագոնների վրա, որոնք օրվա ընթացքում մի քանի անգամ շրջում են քաղաքով:

Փողոցային «արվեստը» արդեն զարգացման այն փուլում է, որ գրաֆիտիների ցուցահանդեսներ ու համաշխարհային ցանցեր են ստեղծվում:

Գրաֆիտի գրողները բաժանվում են երկու խմբի՝ «բոմբերներ» և «սթայլերներ»: Առաջիններն աշխատում են մեծ խմբով և կարճ ժամանակում: Կարող են հավաքվել հինգ հոգով, հինգ րոպեում նկարել, ասենք, մի քանի պատերի վրա և ցրվել, իսկ սթայլերները կարևորում են գրաֆիտիի բարձրորակությունը, ամեն ստեղծագործության վրա աշխատում են մի քանի ժամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---