Իրանը հերքում է. ՌԴ հրթիռներ իր տարածքում չեն ընկել 9 հոկտեմբերի 2015 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Իրանը հերքել է լուրերն այն մասին, թե ռուսական թևավոր հրթիռներ են ընկել իր տարածքում: Ինչպես հայտնել է FARS գործակալությունը Sputnik-ի վրա հղումով, աղբյուրն Իրանի պաշտպանական գերատեսչությունում հայտնել է, որ իրենք տեղեկություն չունեն հրթիռների ընկնելու մասին, իսկ ավելի վաղ արևմտայն ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն իբր տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին ոչ այլ ինչ են, քան հոգեբանական պատերազմի դրսևորում: ՌԴ ՊՆ-ն իր հերթին ևս հերքել է այդ լուրերը` հայտարարելով, որ բոլոր հրթիռները հասել են նշանակետերին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայի ուղղությամբ արձակված ռուսական հրթիռների, իբր, Իրանի տարածքում ընկնելու մասին CNN-ի հաղորդագրությունները անհայտ աղբյուրների վրա հղումով չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է ՌԻԱ Նովոստին: Ռուսաստանի Կասպիական նավատորմի չորս ռազմանավ հրթիռակոծել են Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը: Ընդհանուր առմամբ, հարվածի համար օգտագործվել է 26 թևավոր հրթիռ: Հարված է հասցվել 11 թիրախների, նրանք բոլորն ոչնչացվել են: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է Վլադիմիր Պուտինին, որ հարվածները հասցվել են կառավարման կենտրոններին, ռազմական տեխնիկայի կուտակումներին ու ճամբարներին, զինամթերքի պահեստներին: Հարվածները հասցվել են 1500 կմ հեռավորությունից: Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |