ԵՏՄ-ում կգործեն արտադրանքի անվտանգության ապահովման միասնական կանոններ 9 հոկտեմբերի 2015 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովի գլխավորությամբ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած նիստում քննարկվել է Արտադրանքի շրջանառության և անվտանգության ապահովման միասնական կանոնների ու կարգի (որոնց նկատմամբ դեռևս չեն ընդունվել Միության միասնական տեխնիկական կանոնակարգերը) մասին պայմանագրի նախագիծը: Նախագծի վերաբերյալ պահանջները հաստատվել են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով: Նիստին մասնակցել են պայմանագրի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամները, ԵՏՀ ներկայացուցիչները, ԵՏՄ երկրների պետական մարմիններն ու փորձագետները: Պայմանագրի նախագծում հաշվի է առնվել լավագույն միջազգային և եվրոպական փորձը, այդ թվում Արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին Եվրամիության փաստաթղթի դրույթները: Քննարկումից առաջ Կորեշկովը նշել է. «Նախագծի հիմնական պահանջն արտադրանքի անվտանգությունն է: Միության շուկայում շրջանառվող բոլոր ապրանքները պետք է լինեն անվտանգ, այդ թվում շահագործման, պահպանման, տեղափոխման և իրացման ժամանակ»: Պայմանագիրը քննարկելուց հետո նիստի մասնակիցները համաձայնեցրել են հետագա աշխատանքի հիմնական գործոնները, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը: Պայմանագիրը պետք է դառնա ԵՏՄ շուկայում արտադրանքի ազատ շրջանառությունն ապահովող առանցքային փաստաթղթերից մեկը: Կողմերը մտադիր են աշխատել փաստաթղթի վրա, հաշվի առնելով բոլոր դիտողություններն ու առաջարկները, աշխատանքային խմբի նոյեմբերին կայանալիք հերթական նիստում, իսկ կավարտեն մինչև տարեվերջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2016-ի հունվարի 2-ից ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը կգործեն նաև այն ապրանքների համար, որոնք շրջանառվում են Հայաստանում: Այնուամենայնիվ, գործարարները ևս 2 տարի կարող են ապրանքները շրջանառել ըստ ազգային կանոնակարգի, սակայն դա որոշակի նախապատրաստական աշխատանք է պահանջում: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: 2015-ի օգոստոսին միությանը միացավ նաև Ղրղզստանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |