3 նոյեմբերի 2006 - 13:07 AMT
Որպես բողոքի նշան ընդդեմ Հռոմի Պապի այցի գնադկոծվել է Ստամբուլում Իտալիայի դեսպանատունը
Ստամբուլում Թուրքիայի մի քաղաքացի կրակոցներ է արձակել Իտալիայի դեսպանատան շրջակայքում: Այդ կերպ 26-ամյա Իբրահիմ Հակը, որին ոստիկանությունը ձերբակալել է, բողոքել է ընդդեմ Հռոմի Պապ Բենեդիկտ XVI այցի Թուրքիա: Կրակոցներից ոչ ոք չի տուժել: Հռոմի Պապը մտադիր է այցելել Թուրքիա նոյեմբերի 28-դեկտեմբերի 1-ին: Հիշեցնենք, որ հարաբերությունները Վատիկանի եւ մահմեդական աշխարհի միջեւ սրվեցին այն բանից հետո, երբ պոնտիֆիկը անզգույշ արտահայտություններ արեց Մոհամմեդ մարգարեի հասցեին, որի պատճառով աշխարհի շատ երկրներում բողոքի ցույցեր անցան, հաղորդում է GZT-ն: